Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Սնդիկի մատակարարման աղբյուրները և առևտուրը

1. Սույն հոդվածի նպատակներից ելնելով՝

(a) Հղումները «սնդիկին» ներառում են այլ նյութերի հետ սնդիկի խառնուրդներ, այդ թվում` սնդիկի համաձուլվածքներ, որտեղ սնդիկի խտությունը կազմում է ընդհանուր կշռի առնվազն 95 տոկոսը, և

(b) «Սնդիկի միացություններ» նշանակում է՝ սնդիկի (I) քլորիդ (նաև հայտնի որպես կալոմել), սնդիկի (II) օքսիդ, սնդիկի (II) սուլֆատ, սնդիկի (II) նիտրատ, կինաբարիս և սնդիկի սուլֆիդ:

2. Սույն հոդվածի դրույթները չեն կիրառվում.

(a) Սնդիկի կամ սնդիկի միացությունների այն քանակների նկատմամբ, որոնք օգտագործվելու են լաբորատոր հետազոտություններում կամ որպես էտալոնային չափորոշիչ, կամ

(b) Սնդիկի կամ սնդիկի միացությունների քանակների` բնական եղանակով հայտնաբերվող հետքերի նկատմամբ, որոնք առկա են որոշ արտադրանքներում, ինչպես՝ սնդիկ չպարունակող մետաղները, երկաթաքարերը կամ հանքանյութերը, այդ թվում` ածուխը, կամ այդ նյութերից առաջացող արտադրանքը և պատահական հետքաքանակների նկատմամբ քիմիական արտադրանքում, կամ

(c) Սնդիկի հավելիչներով արտադրանքի նկատմամբ:

3. Կողմերից յուրաքանչյուրը չի թույլատրում սնդիկի առաջնային հանքարդյունաբերություն, եթե այն արդեն իսկ չի իրականացվում իր տարածքում սույն Կոնվենցիան իր համար ուժի մեջ մտնելու պահին:

4. Կողմերից յուրաքանչյուրը միայն թույլ է տալիս սնդիկի առաջնային հանքարդյունաբերություն, եթե այն արդեն իսկ իրականացվում է իր տարածքում սույն Կոնվենցիան իր համար ուժի մեջ մտնելու պահին՝ մինչև տասնհինգ տարի դրանից հետո ընկած ժամանակահատվածում: Այդ ընթացքում այդ հանքարդյունաբերությունից ստացված սնդիկն օգտագործվում է միայն սնդիկի հավելիչներով ստացված արտադրության մեջ` համաձայն 4-րդ հոդվածի, արտադրական գործընթացներում` համաձայն 5-րդ հոդվածի, կամ տնօրինվում է` համաձայն 11-րդ հոդվածի` կիրառելով գործողություններ, որոնք չեն հանգեցնում վերականգնման, թափոնների մշակման, վերստացման ուղղակի կիրառության կամ այլընտրանքային կիրառությունների:

5. Կողմերից յուրաքանչյուրը՝

(a) պետք է փորձի հայտնաբերել սնդիկի կամ սնդիկի միացությունների առանձին պաշարներ, որոնք գերազանցում են 50 մետրիկ տոննան, ինչպես նաև սնդիկի մատակարարման աղբյուրներ, որոնք առաջացնում են տարեկան 10 մետրիկ տոննան գերազանցող պաշարներ իր տարածքում,

(b) պետք է ձեռնարկի միջոցներ` ապահովելու համար, որ՝ երբ Կողմը որոշում է, որ առկա է քլոր-ալկալիական արտադրությունների ապամոնտաժումից ավելացած սնդիկ, այդ սնդիկը տնօրինվի 11-րդ հոդվածի 3-րդ կետի «a ենթակետում նշված՝ շրջակա միջավայրի համար անվտանգ եղանակով կառավարման ուղեցույցի համաձայն՝ կիրառելով գործողություններ, որոնք չեն հանգեցնում վերականգնման, թափոնների մշակման, վերստացման ուղղակի կիրառության կամ այլընտրանքային կիրառությունների:

6. Կողմերից ոչ մեկը չի թույլատրում սնդիկի արտահանում՝ բացառությամբ.

(a) այն Կողմին, որն արտահանող Կողմին տրամադրել է գրավոր համաձայնություն, և միայն հետևյալ նպատակներով.

i. ներկրող Կողմին սույն Կոնվենցիայով թույլատրված կիրառության համար կամ

ii. շրջակա միջավայրի համար անվտանգ միջանկյալ պահեստավորման համար` համաձայն 10-րդ հոդվածի, կամ

(b) ոչ անդամ կողմին, որն արտահանող Կողմին տրամադրել է գրավոր համաձայնություն, այդ թվում` հավաստագիր այն մասին, որ.

i. ոչ անդամ կողմը ձեռնարկել է միջոցներ` ապահովելու համար մարդու առողջությունը ու շրջակա միջավայրի պաշտպանությունը և ապահովելու համար իր կողմից համապատասխանությունը 10-րդ և 11-րդ հոդվածների դրույթներին, և

ii. Այդ սնդիկն օգտագործվելու է միայն այն կիրառության համար, որը թույլ է տրված Կողմին սույն Կոնվենցիայով կամ շրջակա միջավայրին չվնասող միջանկյալ պահպանման համար` համաձայն 10-րդ հոդվածի:

7. Արտահանող Կողմը կարող է հիմք ընդունել ներկրող Կողմի կամ ոչ անդամ կողմի՝ Քարտուղարությանն ուղղված ընդհանուր ծանուցումը որպես 6-րդ կետով պահանջվող գրավոր համաձայնություն: Նման ընդհանուր ծանուցումը պետք է սահմանի այն ժամկետներն ու պայմանները, որոնց շրջանակում ներմուծող Կողմը կամ ոչ անդամ կողմը տվել են իրենց համաձայնությունը։ Ծանուցումը կարող է ցանկացած պահի չեղյալ հայտարարվել Կողմի կամ ոչ անդամ կողմի կողմից: Քարտուղարությունը վարում է բոլոր այդպիսի ծանուցումների հրապարակային ռեգիստր:

8. Ոչ մի Կողմ չի թույլատրում սնդիկի ներկրում այն ոչ անդամ կողմից, որին տալիս է իր գրավոր համաձայնությունը, եթե ոչ անդամ կողմը չի ներկայացնում հավաստագիր առ այն, որ սնդիկը, 3-րդ կետի կամ 5-րդ կետի «b» ենթակետի համաձայն, անթույլատրելի ճանաչված աղբյուրներից չէ:

9. Այն Կողմը, որը համաձայնության ընդհանուր ծանուցում է ներկայացրել 7-րդ կետի համաձայն, կարող է որոշել չկիրառել 8-րդ կետը՝ պայմանով, որ նա կիրառում է համապարփակ սահմանափակումներ սնդիկի արտահանման հարցում և ձեռնարկել է ներպետական միջոցներ` ապահովելու համար, որ ներկրված սնդիկը կառավարվի շրջակա միջավայրին չվնասող եղանակով: Կողմը պետք է Քարտուղարությանը ներկայացնի նման որոշման մասին ծանուցում, ներառյալ՝ տեղեկություն արտահանման իր սահմանափակումների և կարգավորման ներպետական միջոցների մասին, ինչպես նաև տեղեկություն ոչ անդամ կողմերից ներկրվող սնդիկի քանակի և ծագման երկրների մասին: Քարտուղարությունը վարում է բոլոր այդպիսի ծանուցումների հրապարակային ռեգիստր: Կիրարկման և համապատասխանության կոմիտեն դիտարկում և գնահատում է բոլոր նման ծանուցումները և օժանդակ տեղեկությունը՝ համաձայն 15-րդ հոդվածի, և կարող է, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ ներկայացնել Կողմերի խորհրդաժողովին:

10. 9-րդ կետում նշված ընթացակարգը կիրառվում է մինչև Կողմերի խորհրդաժողովի երկրորդ հանդիպման գումարումը: Դրանից հետո այն չի կիրառվի, եթե միայն Կողմերի խորհրդաժողովն այլ բան չորոշի ներկա գտնվող և քվեարկության մասնակցող Կողմերի ձայների պարզ մեծամասնությամբ՝ բացառությամբ այն Կողմի առնչությամբ, որը, 9-րդ կետի համաձայն, ծանուցում է ներկայացրել նախքան Կողմերի խորհրդաժողովի երկրորդ հանդիպման ավարտը:

11. Յուրաքանչյուր Կողմ 21-րդ հոդվածի համաձայն ներկայացված իր հաշվետվություններում ներառում է տեղեկություն այն մասին, որ սույն հոդվածի պահանջները բավարարված են:

12. Կողմերի խորհրդաժողովն իր առաջին հանդիպման ժամանակ լրացուցիչ ուղենիշներ կներկայացնի սույն հոդվածի, հատկապես 5-րդ կետի «a» ենթակետի, 6-րդ և 8-րդ կետերի վերաբերյալ և կմշակի ու կընդունի 6-րդ կետի «բ» ենթակետում և 8-րդ կետում նշված հավաստագրման պահանջվող բովանդակությունը:

13. Կողմերի խորհրդաժողովը կգնահատի, թե արդյո՞ք առանձին սնդիկի միացությունների առևտուրը բացասաբար է անդրադառնում սույն Կոնվենցիայի նպատակի վրա, և կդիտարկի այն հարցը, թե արդյո՞ք 27-րդ հոդվածի համաձայն ընդունվող լրացուցիչ հավելվածում թվարկված սնդիկի առանձին միացությունների վրա պետք է տարածվեն 6-րդ և 8-րդ կետերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։