Հոդված 35
Հոդված 35
Հավասարազոր տեքստեր
Սույն Կոնվենցիայի բնօրինակը, որի արաբերեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն տեքստերը հավասարազոր են, ի պահ կհանձնվի ավանդապահին:
Ի ՀԱՎԱՍՏՈՒՄՆ ՈՐԻ՝ ներքոստորագրյալները, լինելով պատշաճորեն լիազորված, ստորագրեցին սույն Կոնվենցիան:
Կատարված է Ճապոնիայի Կումամոտո քաղաքում երկու հազար տասներեք թվականի հոկտեմբերի տասին:
Հավելված A
Սնդիկի հավելիչներով արտադրանք
Հետևյալ արտադրանքը բացառված է սույն Հավելվածից.
(a) քաղաքացիական պաշտպանության և ռազմական օգտագործման համար անհրաժեշտ արտադրանք,
(b) հետազոտությունների, գործիքակազմի կալիբրացիայի համար որպես չափորոշիչ օգտագործվող արտադրանք,
(c) այնտեղ, որտեղ առկա չեն փոխարինման ենթակա՝ սնդիկ չպարունակող պիտանի այլընտրանքներ, անջատիչներ և ռելեներ, սառը կատոդային ցերեկային լույսի լապտեր և արտաքին էլեկտրոդով ցերեկային լույսի լամպեր (CCFL և EEFL) էլեկտրոնային էկրանների և չափիչ սարքավորումների համար,
(d) ավանդական կամ կրոնական արարողություններում օգտագործվող արտադրանք,
(e) թիոմերսալը որպես պահպանիչ պարունակող պատվաստանյութեր:
I մաս. 4-րդ հոդվածի 1-ին կետի առարկա հանդիսացող արտադրանք
Սնդիկի հավելիչներով արտադրանք Ամսաթիվ, որից հետո չի թույլատրվում արտադրանքի թողարկումը, ներկրումը կամ արտահանումը (դադարեցման ամսաթիվ)
Մարտկոցներ, բացառությամբ կոճակային ցինկե արծաթի օքսիդի մարտկոցների, որոնցում սնդիկի պարունակությունը 2% է, և կոճակային ցինկե օդային մարտկոցներ, որոնցում սնդիկի պարունակությունը 2% է 2020
Անջատիչներ և ռելեներ, բացառությամբ շատ բարձր ճշգրտության կարողության և կորստի չափիչ կամրջակների և բարձր ռադիոհաճախականության անջատիչների և ռելեների մոնիտորինգային և հսկիչ գործիքների, որոնցում սնդիկի առավելագույն պարունակությունը 20 մգ է մեկ կամրջակի, անջատիչի կամ ռելեի հաշվով 2020
Կոմպակտ ցերեկային լուսային լամպեր (CFL-ներ) ընդհանուր լուսավորության համար, որոնք ≤ 30 վատտ են, որոնցում սնդիկի պարունակությունը գերազանցում է 5 մգ-ն` լամպի մեկ այրիչի հաշվով 2020
Գծային ցերեկային լույսեր (LFL-ներ) ընդհանուր լուսավորության համար.(a) Եռաժապավեն ֆոսֆոր <60 վատտ, որում սնդիկի պարունակությունը 5 մգ է` մեկ լամպի հաշվով.
(b) Հալոֆոսֆատային ֆոսֆոր ≤ 40 վատտ, որում սնդիկի պարունակությունը գերազանցում է 10 մգ-ը` մեկ լամպի հաշվով 2020
Բարձր ճնշման սնդիկի շոգելամպեր (HPMV) ընդհանուր լուսավորության համար 2020
Սնդիկը սառը կատոդային ցերեկային լույսի լամպերում և արտաքին էլեկտրոդով ցերեկային լույսի լամպերում (CCFL և EEFL) էլեկտրոնային դիսփլեյների համար.
(a) կարճ (≤ 500 մմ), որում սնդիկի պարունակությունը գերազանցում է 3,5 մգ-ը՝ մեկ լամպի հաշվով.
(b) միջին (> 500 մմ և ≤ 1 500 մմ), որում սնդիկի պարունակությունը գերազանցում է 5 մգ-ը՝ մեկ լամպի հաշվով.
(c) երկար (> 1 500 մմ), որում սնդիկի պարունակությունը գերազանցում է 13 մգ-ը՝ մեկ լամպի հաշվով 2020
Կոսմետիկ միջոցներ (սնդիկի պարունակությունը 1 պպմ-ից ավելի է), այդ թվում` մաշկը բացացնող օճառներ և կրեմներ, չներառելով աչքի շրջանի կոսմետիկան, որտեղ սնդիկն օգտագործվում է որպես պահպանիչ, այլ ոչ` ազդող միջոց, և առկա են անվտանգ այլընտրանքային պահպանիչ միջոցներ.1 2020
Պեստիցիդներ, բիոցիդներ և հականեխիչ միջոցներ 2020
Ստորև թվարկված ոչ էլեկտրոնային չափիչ սարքավորումները, բացառությամբ ոչ էլեկտրոնային չափիչ սարքավորումների` տեղադրված մեծածավալ սարքավորումներում, կամ որոնք օգտագործվում են բարձր ճշգրտության չափումների համար, եթե չկան սնդիկ չպարունակող պիտանի այլընտրանքներ`
(a) բարոմետրեր
(b) հիդրոմետրեր
(c) մանոմետրեր
(d) ջերմաչափեր
(e) սֆիգմոմանոմետրեր 2020
II մաս. 4-րդ հոդվածի 3-րդ կետի առարկա հանդիսացող արտադրանք
Սնդիկի հավելիչներով արտադրանք Դրույթներ
Ատամնաբուժական խառնուրդ Ատամնաբուժական խառնուրդի օգտագործման դադարեցման ուղղությամբ Կողմի ձեռնարկելիք միջոցները հաշվի են առնում Կողմի ազգային հանգամանքներն ու համապատասխան միջազգային ուղեցույցները և ներառում են երկու կամ ավելի միջոց հետևյալ ցանկից.
i. սահմանել ազգային նպատակներ ատամի կարիեսի կանխարգելման նպատակով և առողջության խթանում` այդպիսով նվազեցնելով ատամի վերականգնման անհրաժեշտությունը,
ii. սահմանել ազգային նպատակներ` նվազագույնի հասցնելու համար դրա օգտագործումը,
iii. խթանել ծախսարդյունավետ և կլինիկական տեսանկյունից արդյունավետ՝ սնդիկ չպարունակող այլընտրանքները ատամի վերականգնման համար,
iv. խթանել ատամի վերականգնման՝ սնդիկ չպարունակող որակյալ գիտահետազոտական և ուսումնական գործունեությունը,
v. խրախուսել ներկայացուցչական մասնագիտական կազմակերպություններին և ատամնաբուժական դպրոցներին՝ կրթելու և վերապատրաստելու մասնագետ ատամնաբույժներ և ուսանողներ ատամի վերականգնման՝ սնդիկ չպարունակող այլընտրանքներ օգտագործելու և կառավարման լավագույն գործելակարգեր խթանելու ոլորտում,
vi. ապաքաջալերել այնպիսի ապահովագրական քաղաքականությունն ու ծրագրերը, որոնք կողմ են ատամնաբուժական խառնուրդի կիրառությանը՝ ի վնաս սնդիկ չպարունակող վերականգնման,
vii. խրախուսել ապահովագրական քաղաքականությունն ու ծրագրերը, որոնք կողմ են ատամնաբուժական խառնուրդի կիրառության որակյալ այլընտրանքներին,
viii. սահմանափակել ատամնաբուժական խառնուրդի կիրառությունը վերջինիս կապսուլացված ձևով,
ix. խթանել ատամնաբուժության ոլորտում լավագույն բնապահպանական գործելակարգերի կիրառումը` նվազեցնելու համար սնդիկի և սնդիկի միացությունների արտանետումները հողի ու ջրի մեջ:
Հավելված B
Արտադրական գործընթացներ, որոնցում օգտագործվում են սնդիկ կամ սնդիկի միացություններ
I մաս. 5-րդ հոդվածի 2-րդ կետի առարկա հանդիսացող գործընթացներ
Սնդիկ կամ սնդիկի միացություններ օգտագործող արտադրական գործընթացներ Դադարեցման ամսաթիվ
Քլոր-ալկալիի արտադրություն 2025
Ացետալդեհիդի արտադրություն, որտեղ որպես կատալիզատոր օգտագործվում են սնդիկ կամ սնդիկի միացություններ 2018
II մաս. 5-րդ հոդվածի 3-րդ կետի առարկա հանդիսացող գործընթացներ
Սնդիկ կիրառող գործընթացներ Դրույթներ
Վինիլքլորիդի մոնոմերի արտադրություն Կողմերի ձեռնարկելիք միջոցները ներառում են հետևյալը, սակայն չեն սահմանափակվում դրանով.
i. կրճատել սնդիկի օգտագործումը մեկ միավորին ընկած արտադրանքի հաշվով 50%-ով մինչև 2020 թվականը` 2010 թվականի օգտագործման համեմատ,
ii. խթանել միջոցներ` կրճատելու համար առաջնային հանքահանությունից սնդիկի կիրառությունը,
iii. ձեռնարկել միջոցներ` կրճատելու համար շրջակա միջավայր սնդիկի արտանետումներն ու արտազատումները,
iv. օժանդակել գիտահետազոտական և զարգացման միջոցառումներին սնդիկ չպարունակող կատալիզատորների և գործընթացների առնչությամբ,
v. չթույլատրել սնդիկի օգտագործումը հինգ տարի հետո, երբ Կողմերի խորհրդաժողովը սահմանել է, որ սնդիկ չպարունակող կատալիզատորները` հիմնված ներկայիս գործընթացների վրա, դարձել են տեխնիկապես և տնտեսապես պիտանի,
vi. զեկուցել Կողմերի խորհրդաժողովին այլընտրանքներ մշակելու և/կամ հայտնաբերելու ջանքերի և 21-րդ հոդվածի համաձայն սնդիկի օգտագործման դադարեցման մասին:
Նատրիումի կամ կալիումի մեթիլատ կամ էթիլատ Կողմերի ձեռնարկելիք միջոցները ներառում են հետևյալը, սակայն չեն սահմանափակվում դրանով.
i. միջոցառումներ` նվազեցնելու համար սնդիկի կիրառությունը, նպատակ ունենալով դադարեցնելու այդ կիրառությունը հնարավորինս արագ և սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո 10 տարվա ընթացքում,
ii. կրճատել արտազատումներն ու արտանետումները մեկ միավոր արտադրանքի հաշվարկով 50%-ով մինչև 2020 թվականը` 2010 թվականի համեմատ,
iii. արգելել առաջնային հանքահանությունից թարմ սնդիկի օգտագործումը,
iv. աջակցել հետազոտություններին և զարգացմանը սնդիկ չպարունակող գործընթացների առնչությամբ,
v. չթույլատրել սնդիկի օգտագործումը հինգ տարի հետո, երբ Կողմերի խորհրդաժողովը սահմանել է, որ սնդիկ չպարունակող կատալիզատորները` հիմնված ներկայիս գործընթացների վրա, դարձել են տեխնիկապես և տնտեսապես պիտանի,
vi. զեկուցել Կողմերի խորհրդաժողովին այլընտրանքներ մշակելու և/կամ հայտնաբերելու ջանքերի և 21-րդ հոդվածի համաձայն սնդիկի օգտագործման դադարեցման մասին:
Պոլիուրեթանի արտադրություն` օգտագործելով սնդիկ պարունակող կատալիզատորներ Կողմերի ձեռնարկելիք միջոցները ներառում են հետևյալը, սակայն չեն սահմանափակվում դրանով.
i. ձեռնարկել միջոցներ` նվազեցնելու համար սնդիկի կիրառությունը, նպատակ ունենալով հնարավորինս արագ դադարեցնելու այդ կիրառությունը Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո 10 տարվա ընթացքում,
ii. ձեռնարկել միջոցներ` կրճատելու համար սնդիկից կախվածությունը սնդիկի առաջնային հանքահանությունից,
iii. ձեռնարկել միջոցներ` կրճատելու համար շրջակա միջավայր սնդիկի արտանետումներն ու արտազատումները,
iv. խրախուսել հետազոտությունները և զարգացումը սնդիկ չպարունակող կատալիզատորների և գործընթացների առնչությամբ,
v. զեկուցել Կողմերի խորհրդաժողովին այլընտրանքներ մշակելու և/կամ հայտնաբերելու ջանքերի և 21-րդ հոդվածի համաձայն սնդիկի օգտագործման դադարեցման մասին:
5-րդ հոդվածի 6-րդ կետը չի վերաբերում այս արտադրական գործընթացին:
Հավելված C
Արհեստագործական և փոքրածավալ ոսկու հանքահանություն
Գործողությունների ազգային ծրագրեր
1. 7-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթների առարկա հանդիսացող յուրաքանչյուր Կողմ գործողությունների ազգային ծրագրում ներառում է.
(a) ազգային նպատակներ և կրճատման թիրախներ,
(b) գործողություններ` վերացնելու համար.
i. ամբողջական երկաթաքարի խառնուրդները,
ii. բնակելի տարածքներում խառնուրդների կամ վերամշակված խառնուրդի բաց այրումը,
iii. ցիանիդի մոխրաջրումը նստվածքներում, երկաթաքարում կամ պոչամբարներում, որոնց ավելացվել է սնդիկ` առանց սնդիկի առաջնային հեռացման,
(c) քայլեր` հեշտացնելու համար ոսկու արհեստագործական և փոքրածավալ հանքահանության ֆորմալիզացիան կամ կարգավորումը,
(d) օգտագործված սնդիկի քանակների և կիրառված գործելակարգերի բազային հաշվարկներ սեփական տարածքում ոսկու արհեստագործական և փոքրածավալ հանքահանության և մշակման ոլորտում,
(e) ռազմավարություն` խթանելու համար սնդիկի արտանետումների և արտազատումների կրճատումը և սնդիկի ռիսկերը ոսկու արհեստագործական և փոքրածավալ հանքահանության և մշակման ոլորտում, այդ թվում` սնդիկ չպարունակող մեթոդներով,
(f) ռազմավարություն` կառավարելու առևտուրը և կանխելու սնդիկի և սնդիկի միացությունների խոտորումը օտարերկրյա և ներպետական աղբյուրներից` ոսկու արհեստագործական և փոքրածավալ հանքահանության և մշակման մեջ օգտագործելու նպատակով,
(g) ռազմավարություն` ներառելու համար շահագրգիռ կողմերին գործողությունների ազգային ծրագրի իրականացման և շարունակական զարգացման գործում,
(h) հանրային առողջապահության ռազմավարություն ոսկու արհեստագործ և փոքրածավալ հանքափորներին և նրանց համայնքներին սնդիկից պաշտպանելու ոլորտում: Այդպիսի ռազմավարությունը, ի թիվս այլ հարցերի, պետք է ներառի առողջապահական տվյալների հավաքումը, առողջապահության ոլորտի աշխատակիցների համար վերապատրաստումը և իրազեկության բարձրացումը առողջապահական օջախների միջոցով,
(i) ռազմավարություն` կանխարգելելու խոցելի բնակչության, մասնավորապես երեխաների և մայրանալու տարիքի կանանց, հատկապես հղի կանանց վրա ոսկու արհեստագործական և փոքրածավալ հանքահանության ոլորտում օգտագործվող սնդիկի ազդեցությունը,
(j) ռազմավարություն՝ տրամադրելու տեղեկություն ոսկու արհեստագործ և փոքրածավալ հանքափորներին և տուժած համայնքներին, և
(k) գործողությունների ազգային ծրագրի իրականացման ժամանակացույցը:
2. Յուրաքանչյուր Կողմ կարող է գործողությունների իր ազգային ծրագրում ներառել լրացուցիչ ռազմավարություն իր նպատակներին հասնելու համար, այդ թվում` սնդիկ չպարունակող՝ ոսկու արհեստագործական և փոքրածավալ հանքահանության չափորոշիչների և շուկայի վրա հիմնված մեխանիզմների և մարկետինգային գործիքների կիրառության կամ ներդրման վերաբերյալ:
Հավելված D
Մթնոլորտ սնդիկի և սնդիկի միացությունների արտանետումների սկզբնաղբյուրների ցանկը
Սկզբնաղբյուրների դասերը.
ածուխով այրվող էլեկտրակայաններ,
ածուխով այրվող արդյունաբերական կաթսաներ,
հալեցման և այրման գործընթացներ, որոնք կիրառվում են գունավոր մետաղների արտադրության մեջ.2,
թափոնների այրման կայանքներ,
ցեմենտի կլինկերային արտադրության կայանքներ:
Հավելված E
Արբիտրաժ և հաշտեցման ընթացակարգեր
I մաս. Արբիտրաժի ընթացակարգ
Սույն Կոնվենցիայի 25-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի նպատակներից ելնելով` արբիտրաժի ընթացակարգը հետևյալն է.