Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

Խնդրանքի դեպքում Կողմին տրամադրվող բացառությունները

1. Ցանկացած պետություն կամ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպություն կարող է գրանցել մեկ կամ ավել բացառություններ A և B Հավելվածներում թվարկված դադարեցման ժամկետներից, այսուհետև` «բացառություններ», գրավոր ծանուցելով Քարտուղարությանը.

(a) սույն Կոնվենցիայի Կողմ դառնալով, կամ

(b) A Հավելվածի փոփոխության միջոցով ավելացվող ցանկացած՝ սնդիկի հավելիչներով արտադրանքի կամ B Հավելվածի փոփոխության միջոցով ավելացվող սնդիկի կիրառությամբ ցանկացած արտադրության դեպքում՝ ոչ ուշ, քան կիրառելի փոփոխությունն ուժի մեջ կմտնի Կողմի համար:

Ցանկացած նման գրանցում ուղեկցվում է հայտարարությամբ, որտեղ բացատրվում է, թե ինչու Կողմն ունի նման բացառության կարիք:

2. Բացառությունը կարող է գրանցվել A կամ B Հավելվածներում թվարկված դասերի կամ որևէ պետության կամ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպության նշած ենթադասերի համար:

3. Յուրաքանչյուր Կողմ, որն ունի մեկ կամ ավել բացառություններ, պետք է ներառվի ռեգիստրում: Քարտուղարությունն ստեղծում և վարում է ռեգիստրը և այն դարձնում հրապարակային:

4. Ռեգիստրը ներառում է.

(a) այն Կողմերի ցանկը, որոնք ունեն մեկ կամ ավել բացառություններ,

(b) յուրաքանչյուր Կողմի համար գրանցված բացառությունը կամ բացառությունները, և

(c) յուրաքանչյուր բացառության վերջնաժամկետը:

5. Եթե Կողմը ռեգիստրում չի նշում ավելի կարճ ժամկետ, 1-ին կետի համաձայն արված բոլոր բացառությունները լրանում են A կամ B Հավելվածներում նշված կրճատման օրվանից հինգ տարի անց:

6. Կողմերի խորհրդաժողովը կարող է Կողմի խնդրանքով որոշել երկարաձգել բացառությունը հինգ տարով, եթե Կողմն ավելի կարճ ժամկետ չի խնդրել: Իր որոշումը կայացնելիս Կողմերի խորհրդաժողովը պետք է պատշաճորեն հաշվի առնի.

(a) Կողմի հաշվետվությունը, որով վերջինս հիմնավորում է բացառությունը երկարաձգելու կարիքը և ուրվագծում ձեռնարկված և ծրագրված գործողությունները, որոնք ուղղված են բացառության կարիքը հնարավորինս արագ վերացնելուն,

(b) հասանելի տեղեկատվությունը, այդ թվում` այլընտրանքային այն արտադրանքի և գործընթացների մատչելիության վերաբերյալ, որոնք չեն պարունակում սնդիկ, կամ որոնք ենթադրում են սնդիկի պակաս սպառում, քան բացառության կարգով օգտագործումը, և

(c) ծրագրված կամ իրականացվող գործողությունները, որոնք միտված են սնդիկի` շրջակա միջավայրի համար վտանգ չներկայացնող սպառմանը և սնդիկի թափոնների տնօրինմանը:

Բացառությունը կարող է երկարաձգվել միայն մեկ անգամ, մեկ արտադրանքի առնչությամբ` ըստ դադարեցման ժամկետի:

7. Կողմը կարող է ցանկացած ժամանակ հրաժարվել բացառությունից` այդ մասին գրավոր ծանուցելով Քարտուղարությանը: Բացառությունից հրաժարումը ուժի մեջ է մտնում ծանուցման մեջ նշված պահից:

8. Անկախ 1-ին կետից` որևէ պետություն կամ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպություն չի կարող գրանցել բացառություն A կամ B Հավելվածներում թվարկված համապատասխան արտադրանքի կամ գործընթացի համար դադարեցման ժամկետից հինգ տարի անց, եթե Կողմերից մեկը կամ մի քանիսը չեն մնում գրանցված տվյալ արտադրանքի կամ գործընթացի բացառության համար` ստացած լինելով երկարաձգում՝ համաձայն 6-րդ կետի: Այդ դեպքում պետությունը կամ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունը կարող է 1-ին կետի (a) և (b) ենթակետերում սահմանված ժամկետներում գրանցել բացառություն տվյալ արտադրանքի կամ գործընթացի համար, որը կլրանա համապատասխան դադարեցման օրվանից տասը տարի անց:

9. Որևէ Կողմ չի կարող 10 տարի հետո ունենալ ուժի մեջ գտնվող բացառություն A կամ B Հավելվածներում թվարկված որևէ արտադրանքի կամ գործընթացի դադարեցման ժամկետից հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։