Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

Ռոյալթիները

1. Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարվող ռոյալթիները կարող են հարկվել այդ մյուս պետությունում:

2. Սակայն այդպիսի ռոյալթիները կարող են նաև հարկվել այն Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են, և այդ պետության օրենքներին համապատասխան. բայց եթե ռոյալթիների շահույթ ստացող սեփականատերը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, ապա այդ ձևով գանձված հարկը չպետք է գերազանցի ռոյալթիների համախառն գումարի 5 տոկոսը:

3. «Ռոյալթիներ» եզրույթը սույն հոդվածում գործածվելիս նշանակում է ցանկացած տեսակի վճարում, որը որպես փոխհատուցում ստացվել է գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի, այդ թվում՝ կինոնկարների կամ ռադիոհաղորդումների կամ հեռուստատեսային հաղորդումների հեռարձակման համար օգտագործվող ֆիլմերի կամ ձայներիզների, ցանկացած պատենտի, ապրանքային նշանի, նախագծի կամ մոդելի, գծագրի, գաղտնի բանաձևի կամ գործընթացի ցանկացած հեղինակային իրավունքի օգտագործման կամ օգտագործման իրավունքի համար կամ արդյունաբերական, առևտրական կամ գիտական փորձին վերաբերող տեղեկության համար:

4. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե ռոյալթիների շահույթ ստացող սեփականատերը, լինելով մի Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են ռոյալթիները, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, և իրավունքը կամ գույքը, որի կապակցությամբ վճարվում են ռոյալթիները, փաստացի կապված է այդպիսի մշտական հաստատության հետ: Այդ դեպքում կիրառվում են 7-րդ հոդվածի դրույթները:

5. Ռոյալթիները համարվում են առաջացած Պայմանավորվող պետությունում, եթե վճարողն այդ պետության ռեզիդենտ է: Սակայն այն դեպքում, երբ ռոյալթիներ վճարող անձը, անկախ Պայմանավորվող պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն, որի կապակցությամբ առաջացել է ռոյալթիներ վճարելու պարտավորությունը, և այդպիսի ռոյալթիների վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական հաստատությունը, այդ դեպքում այդպիսի ռոյալթիները համարվում են առաջացած այն Պայմանավորվող պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը:

6. Այն դեպքում, երբ վճարողի և շահույթ ստացող սեփականատիրոջ կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով օգտագործման, իրավունքի կամ տեղեկության համար վճարվող ռոյալթիների գումարը գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և շահույթ ստացող սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն նշված վերջին գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարումների ավելցուկային մասը մնում է հարկման ենթակա՝ յուրաքանչյուր Պայմանավորվող պետության օրենքներին համապատասխան՝ հաշվի առնելով սույն համաձայնագրի մյուս դրույթները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։