Հոդված 6
Հոդված 6
Անշարժ գույքից ստացված եկամուտը
1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի՝ մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքից ստացած եկամուտը (ներառյալ գյուղատնտեսությունից կամ անտառային տնտեսությունից ստացած եկամուտը) կարող է հարկվել այդ մյուս պետությունում:
2. «Անշարժ գույք» եզրույթն ունի այն նշանակությունը, որը նրան տրված է այն Պայմանավորվող պետության օրենքով, որտեղ գտնվում է դիտարկվող գույքը: Եզրույթն ամեն դեպքում ներառում է անշարժ գույքին օժանդակ գույքը, գյուղատնտեսությունում և անտառային տնտեսությունում օգտագործվող անասունն ու սարքավորումները, այն իրավունքները, որոնց նկատմամբ կիրառվում են հողային սեփականությանը վերաբերող ընդհանուր օրենսդրության դրույթները, անշարժ գույքի օգտագործման իրավունքը (ուզուֆրուկտը) և օգտակար հանածոների հանքատեղերի, հանքավայրերի և այլ բնական պաշարների մշակման կամ մշակման իրավունքի դիմաց փոխհատուցման կարգով վճարվող փոփոխական կամ հաստատուն վճարումների իրավունքները, նավերը և օդանավերը որպես անշարժ գույք չեն դիտարկվում:
3. 1-ին կետի դրույթները կիրառվում են անշարժ գույքի անմիջական օգտագործումից, վարձակալության տալու դիմաց կամ ցանկացած այլ ձևով օգտագործումից ստացված եկամուտների նկատմամբ:
4. 1-ին և 3-րդ կետերի դրույթները կիրառվում են նաև ձեռնարկության անշարժ գույքից ստացված եկամուտների նկատմամբ: