Հոդված 28
Հոդված 28
Ուժի մեջ մտնելը
1. Պայմանավորվող պետությունները դիվանագիտական ուղիներով ծանուցում են միմյանց սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար իրենց ներպետական օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ ընթացակարգերի կատարման մասին:
2. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում 1-ին կետում նշված ծանուցումներից վերջինի ստացման օրը, և դրա դրույթները գործում են՝
ա) Սինգապուրում՝
i) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ՝ համաձայնագիրն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ին կամ դրանից հետո վճարվող, վճարված համարվող կամ վճարման ենթակա (որն ավելի շուտ է) գումարների նկատմամբ.
ii) գանձվող հարկերի առնչությամբ (աղբյուրի մոտ գանձվող հարկերից բացի)՝ համաձայնագիրն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող երկրորդ օրացուցային տարվա հունվարի 1-ին կամ դրանից հետո սկսվող գնահատման յուրաքանչյուր տարվա համար եկամուտների նկատմամբ, և
iii) 25-րդ հոդվածի առնչությամբ (Տեղեկությունների փոխանակում)՝ համաձայնագիրն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ին կամ դրանից հետո սկսվող հարկման ժամկետների հետ կապված հարկերի մասով տեղեկությունների վերաբերյալ՝ ուժի մեջ մտնելու օրը կամ դրանից հետո ներկայացված պահանջների նկատմամբ, կամ եթե առկա չէ հարկման ժամկետ, ապա այն հարկերի բոլոր գանձումների նկատմամբ, որոնք առաջացել են համաձայնագիրն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ին կամ դրանից հետո.
բ) Հայաստանում՝
i) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ՝ համաձայնագիրն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի առաջին օրը կամ դրանից հետո ստացված եկամուտների նկատմամբ.
ii) եկամուտներից գանձվող այլ հարկերի առնչությամբ՝ համաձայնագիրն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի առաջին օրը սկսվող հարկային տարում գանձվող հարկերի նկատմամբ, և
iii) 25-րդ հոդվածի առնչությամբ (Տեղեկությունների փոխանակում)՝ համաձայնագիրն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ին կամ դրանից հետո սկսվող հարկման ժամկետների հետ կապված հարկերի մասով տեղեկությունների վերաբերյալ՝ ուժի մեջ մտնելու օրը կամ դրանից հետո ներկայացված պահանջների նկատմամբ, կամ եթե առկա չէ հարկման ժամկետ, ապա այն հարկերի բոլոր գանձումների նկատմամբ, որոնք առաջացել են համաձայնագիրն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ին կամ դրանից հետո: