Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

Միջազգային ծովային և օդային փոխադրումները

1. Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից միջազգային փոխադրումներում նավերի կամ օդանավերի շահագործումից ստացված շահույթը ենթակա է հարկման միայն այդ պետությունում:

2. 1-ին կետի դրույթները կիրառվում են նաև միավորումում, համատեղ ձեռնարկությունում կամ տրանսպորտային միջոցների շահագործմամբ զբաղվող միջազգային կազմակերպությունում մասնակցությունից ստացված շահույթի նկատմամբ:

3. Սույն հոդվածի նպատակներով միջազգային փոխադրումներում նավերի կամ օդանավերի շահագործումից ստացված շահույթը ներառում է՝

ա) նավերի կամ օդանավերի «անշունչ» (առանց անձնակազմի) սկզբունքով վարձակալությունից ստացված շահույթը, և

բ) ապրանքների կամ արտադրանքի փոխադրման համար օգտագործվող բեռնարկղերի (այդ թվում՝ կցասայլերի և այդ բեռնարկղերի փոխադրման հետ կապված սարքավորումների) օգտագործումից, պահպանումից կամ վարձակալությունից ստացված շահույթը, այն դեպքում, երբ, հանգամանքներից կախված, այդպիսի վարձակալությունը կամ օգտագործումը, պահպանումը կամ վարձակալությունը կապված է միջազգային փոխադրումներում նավերի կամ օդանավերի շահագործման հետ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։