Հոդված 19
Հոդված 19
Ուսանողները
Ուսանողը կամ փորձնակը, որը հանդիսանում է կամ անմիջապես մինչև Պայմանավորվող պետություն ժամանելը հանդիսացել է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ, և որը գտնվում է նշված առաջին Պայմանավորվող պետությունում բացառապես իր ուսման կամ մասնագիտացման նպատակով, ենթակա չէ հարկման այդ Պայմանավորվող պետությունում իր ապրելու, ուսանելու կամ մասնագիտանալու համար ստացված վճարումներից՝ պայմանով, որ այդպիսի վճարումներն առաջացել են այդ Պայմանավորվող պետությունից դուրս գտնվող աղբյուրներից: