Անցնել բովանդակությանը

Հոդված 21

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21

Այլ եկամուտ

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի եկամտի տեսակները, որոնք նշված չեն սույն նախորդ հոդվածներում, անկախ դրանց առաջացման վայրից, ենթակա են հարկման միայն այդ պետությունում:

2. 1-ին կետի դրույթները չեն կիրառվում 6-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված անշարժ գույքի եկամտից տարբերվող եկամտի նկատմամբ, եթե այդպիսի եկամուտ ստացողը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում՝ այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, և իրավունքը կամ գույքը, որի կապակցությամբ վճարվում է եկամուտը, փաստացի կապված է այդ մշտական հաստատության հետ: Այդ դեպքում կիրառվում են 7-րդ հոդվածի դրույթները:

3. Չնայած 1-ին և 2-րդ կետերի դրույթներին՝ մի Պայմանավորվող պետության ռեզիդենտի եկամտի տեսակները, որոնք նշված չեն սույն համաձայնագրի նախորդ հոդվածներում և առաջանում են մյուս Պայմանավորվող պետությունում, կարող են հարկվել նաև այդ մյուս պետությունում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։