Հոդված 9
Հոդված 9
Փոխկապակցված ձեռնարկությունները
1. Այն դեպքում, երբ՝
ա) Պայմանավորվող պետության ձեռնարկությունն ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցում է մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկության կառավարմանը, վերահսկմանը կամ կապիտալում, կամ
բ) միևնույն անձինք ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցում են Պայմանավորվող պետության ձեռնարկության և մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկության կառավարմանը, վերահսկմանը կամ կապիտալում, և յուրաքանչյուր դեպքում, երբ երկու ձեռնարկությունների միջև նրանց առևտրային կամ ֆինանսական փոխհարաբերություններում ստեղծվում կամ սահմանվում են պայմաններ, որոնք տարբերվում են այն պայմաններից, որոնք կարող էին լինել անկախ ձեռնարկությունների միջև, ցանկացած շահույթ, որը հաշվեգրված կլիներ նրանցից մեկին, բայց այդ պայմանների պատճառով նման ձևով չի հաշվեգրվել, կարող է ներառվել այդ ձեռնարկության շահույթի մեջ և համապատասխանաբար հարկվել:
2. Այն դեպքում, երբ Պայմանավորվող պետությունն այդ պետության ձեռնարկության շահույթում ներառում և համապատասխանաբար հարկում է այն շահույթը, որի նկատմամբ մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկությունը ենթարկվել է հարկման այդ մյուս պետությունում, և այդ ձևով ներառված շահույթի բոլոր տարրերը համարվում են շահույթ, որը պետք է հաշվեգրված լիներ նշված առաջին պետության ձեռնարկությանը, եթե երկու ձեռնարկությունների միջև պայմանները լինեին այնպիսին, ինչպիսին կլինեին անկախ ձեռնարկությունների միջև, այդ դեպքում այդ մյուս պետությունը կատարում է այդ շահույթից իր գանձած հարկի գումարի համապատասխան ճշգրտում: Այդ ճշգրտումը որոշելիս հաշվի են առնվում սույն համաձայնագրի մյուս դրույթները, և Պայմանավորվող պետությունների իրավասու մարմիններն անհրաժեշտության դեպքում խորհրդակցում են միմյանց հետ: