Հոդված 20
Հոդված 20
Դասախոսները, ուսուցիչները և գիտահետազոտողները
Ֆիզիկական անձը, որը հանդիսանում է կամ անմիջապես մինչև մյուս Պայմանավորվող պետություն մեկնելը հանդիսացել է Պայմանավորվող պետության ռեզիդենտ, և որը նշված առաջին պետության կառավարության կամ այդ նշված առաջին պետության համալսարանի, քոլեջի, դպրոցի, թանգարանի կամ մշակութային այլ հաստատության հրավերով կամ մշակութային փոխանակման պաշտոնական ծրագրի շրջանակներում այդպիսի հաստատություններում դասավանդելու, դասախոսություններ կարդալու կամ հետազոտություններ կատարելու նպատակով գտնվում է այդ պետությունում իրար հաջորդող 2 տարին չգերազանցող ժամկետով, այդ պետությունում ազատվում է հարկերից, որոնք սահմանված են այդպիսի գործունեության համար՝ պայմանով, որ այդպիսի վարձատրությունն առաջացել է այդ պետությունից դուրս գտնվող աղբյուրներից: