Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

Գույքի արժեքի հավելաճը

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի՝ մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող՝ 6-րդ հոդվածում նշված անշարժ գույքի օտարումից ստացված արժեքի հավելաճը կարող է հարկվել այդ մյուս պետությունում:

2. Պայմանավորվող պետության ձեռնարկությանը պատկանող՝ մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող մշտական հաստատության ձեռնարկատիրական գույքի մաս կազմող շարժական գույքի օտարումից առաջացած արժեքի հավելաճը, ներառյալ՝ այդպիսի մշտական հաստատության (առանձին կամ ամբողջ ձեռնարկության հետ մեկտեղ) օտարումից առաջացած այդպիսի արժեքի հավելաճը, կարող է հարկվել այդ մյուս պետությունում:

3. Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից միջազգային փոխադրումներում շահագործվող նավերի կամ օդանավերի կամ այդպիսի նավերի կամ օդանավերի շահագործման հետ կապված շարժական գույքի օտարումից ստացված արժեքի հավելաճը ենթակա է հարկման միայն այդ պետությունում:

4. 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշվածից տարբեր ցանկացած այլ գույքի օտարումից առաջացած արժեքի հավելաճը ենթակա է հարկման միայն այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է գույքն օտարողը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։