Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Հարկերը, որոնց վրա տարածվում է համաձայնագիրը

1. Սույն համաձայնագիրը կիրառվում է Պայմանավորվող պետության կամ նրա վարչատարածքային ստորաբաժանումների կամ իշխանության տեղական մարմինների կողմից սահմանված՝ եկամուտներից գանձվող հարկերի նկատմամբ՝ անկախ դրանց գանձման եղանակից:

2. Եկամուտներից գանձվող հարկեր են համարվում եկամուտների ընդհանուր գումարի կամ դրանց տարրերի նկատմամբ սահմանված բոլոր տեսակի հարկերը, ներառյալ՝ շարժական կամ անշարժ գույքի օտարումից ստացվող եկամուտները, ինչպես նաև գույքի արժեքի հավելաճի նկատմամբ սահմանված հարկերը:

3. Համաձայնագիրը մասնավորապես կիրառվում է գոյություն ունեցող հետևյալ հարկերի նկատմամբ.

ա) Սինգապուրում՝

- եկամտահարկ

(այսուհետ՝ սինգապուրյան հարկ),

բ) Հայաստանում՝

i) շահութահարկ, և

ii) եկամտային հարկ,

(այսուհետ՝ հայկական հարկ):

4. Համաձայնագիրը կիրառվում է նաև նմանատիպ կամ էապես համանման ցանկացած հարկի նկատմամբ, որը կսահմանվի Համաձայնագրի ստորագրման օրվանից հետո՝ ի լրումն գործող հարկերի, կամ դրանց փոխարեն: Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները ծանուցում են միմյանց իրենց հարկային օրենքներում կատարված ցանկացած էական փոփոխության մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։