Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

Վարձու աշխատանքից ստացված եկամուտը

1. Հաշվի առնելով 15-րդ, 17-րդ և 18-րդ հոդվածների դրույթները՝ Պայմանավորվող պետության ռեզիդենտի՝ վարձու աշխատանքի դիմաց ստացած աշխատավարձը, աշխատանքի դիմաց վարձատրությունը և համանման այլ վարձատրություններ ենթակա են հարկման միայն այդ պետությունում, եթե այդպիսի աշխատանքը չի իրականացվում մյուս Պայմանավորվող պետությունում: Եթե վարձու աշխատանքն իրականացվում է այդ կերպ, ապա դրա դիմաց ստացված վարձատրությունը կարող է հարկվել այդ մյուս պետությունում:

2. Չնայած 1-ին կետի դրույթներին՝ Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող պետությունում իրականացվող վարձու աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը ենթակա է հարկման միայն հիշատակված առաջին պետությունում, եթե՝

ա) ստացողը դիտարկվող ֆինանսական տարվա ընթացքում սկսվող կամ ավարտվող ցանկացած տասներկուամսյա ժամանակահատվածում գտնվում է մյուս պետությունում՝ ընդհանուր առմամբ 183 օրը չգերազանցող ժամկետով կամ ժամկետներով, և

բ) վարձատրությունը վճարվում է մյուս պետության ռեզիդենտ չհանդիսացող գործատուի կողմից կամ նրա անունից, և

գ) վարձատրության ծախսերը չի կրում գործատուի՝ մյուս պետությունում գտնվող մշտական հաստատությունը:

3. Չնայած սույն հոդվածի նախորդ դրույթներին՝ Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից միջազգային փոխադրումներում շահագործվող նավի տախտակամածի վրա կամ օդանավում իրականացվող վարձու աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը կարող է հարկվել այդ պետությունում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։