Անցնել բովանդակությանը

Հոդված 23

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23

Խտրականության արգելքը

1. Պայմանավորվող պետության քաղաքացիները մյուս Պայմանավորվող պետությունում չպետք է ենթարկվեն որևէ այլ կամ առավել ծանր հարկման կամ դրա հետ կապված որևէ պահանջի, քան այն հարկումն ու դրա հետ կապված պահանջներն են, որոնց միևնույն հանգամանքներում, մասնավորապես՝ կապված ռեզիդենտության հետ ենթարկվում են կամ կարող են ենթարկվել այդ մյուս պետության քաղաքացիները:

2. Պայմանավորվող պետության ձեռնարկության՝ մյուս Պայմանավորվող պետությունում ունեցած մշտական հաստատության հարկումն այդ մյուս պետությունում չպետք է պակաս բարենպաստ լինի այդ մյուս պետության՝ միևնույն գործունեությունն իրականացնող ձեռնարկության հարկումից: Սույն դրույթը չպետք է մեկնաբանվի որպես Պայմանավորվող պետության համար պարտավորություն՝ մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտներին քաղաքացիական կարգավիճակի կամ ընտանեկան հանգամանքների հիման վրա հարկման նպատակներով տրամադրելու այնպիսի անձնական արտոնություններ, նվազեցումներ և զեղչեր, ինչպիսիք Պայմանավորվող պետությունը շնորհում է իր ռեզիդենտներին:

3. Բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում են 9-րդ հոդվածի 1-ին, 11-րդ հոդվածի 7-րդ կամ 12-րդ հոդվածի 6-րդ կետերի դրույթները՝ տոկոսները, ռոյալթիները և Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին կատարվող մյուս վճարումներն այդ ձեռնարկության հարկվող շահույթը որոշելու նպատակով ենթակա են մասհանման այն նույն պայմաններով, որոնցով դրանք կվճարվեին նշված առաջին պետության ռեզիդենտին: Նույն կերպ, Պայմանավորվող պետության ձեռնարկության ցանկացած պարտք՝ մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին, այդ ձեռնարկության հարկվող գույքը որոշելու նպատակով պետք է ենթակա լինի մասհանման այն նույն պայմաններով, որոնցով այն կմասհանվեր նշված առաջին պետության ռեզիդենտի դեպքում: Սույն կետի նպատակներով հասկանալի է, որ ոչ ռեզիդենտին տոկոսների վճարման մասհանում թույլատրելու նպատակներով սույն կետի ոչ մի դրույթ չի խոչընդոտում, որ Պայմանավորվող պետությունը թույլ չտա այդպիսի տոկոսների վճարման մասհանումը, եթե հարկը չի գանձվում այդ վճարման մասով:

4. Պայմանավորվող պետության ձեռնարկությունները, որոնց գույքն ամբողջությամբ կամ մասամբ պատկանում է կամ ուղղակի կամ անուղղակի կերպով վերահսկվում է մյուս Պայմանավորվող պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կողմից, չպետք է նշված առաջին պետությունում ենթարկվեն որևէ այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված որևէ պահանջի, քան այն հարկումն ու դրա հետ կապված պահանջներն են, որոնց ենթարկվում են կամ կարող են ենթարկվել նշված առաջին պետության այլ նման ձեռնարկություններ:

5. Երբ Պայմանավորվող պետությունը, իր ազգային քաղաքականությանը և չափորոշիչներին համապատասխան, իր քաղաքացիներին տրամադրում է տնտեսական կամ սոցիալական զարգացումը խթանելու համար նախատեսված հարկային արտոնություններ, սույն հոդվածի շրջանակներում չպետք է մեկնաբանվի որպես խտրականություն:

6. Սույն հոդվածի դրույթները կիրառվում են սույն համաձայնագրի կարգավորման առարկա հանդիսացող հարկերի նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։