Անցնել բովանդակությանը

Հոդված 22

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22

Կրկնակի հարկման բացառումը

1. Սինգապուրի դեպքում կրկնակի հարկումը բացառվում է հետևյալ կերպ.

Այն դեպքում, երբ Սինգապուրի ռեզիդենտը եկամուտ է ստանում Հայաստանում, որը, սույն համաձայնագրի դրույթներին համապատասխան, կարող է հարկվել Հայաստանում, Սինգապուրը, համաձայն Սինգապուրից բացի ցանկացած այլ երկրում վճարման ենթակա հարկի՝ սինգապուրյան հարկի զեղչի թույլտվության վերաբերյալ իր օրենքների, թույլ է տալիս, որ վճարվի հայկական հարկը՝ ուղղակիորեն կամ մասհանմամբ՝ որպես այդ ռեզիդենտի եկամտի մասով վճարման ենթակա սինգապուրյան հարկի զեղչ: Այն դեպքում, երբ այդ եկամուտը շահաբաժին է, որը Հայաստանի ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը վճարում է Սինգապուրի ռեզիդենտին, որին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում է նշված առաջին ընկերության բաժնետիրական կապիտալի 10 տոկոսից ոչ պակաս մասը, զեղչը հաշվարկելիս հաշվի է առնվում այդ ընկերության կողմից վճարված հայկական հարկն իր շահույթի այն մասով, որից վճարվում է շահաբաժինը:

2. Հայաստանի դեպքում կրկնակի հարկումը բացառվում է հետևյալ կերպ.

ա) եթե Հայաստանի ռեզիդենտը եկամուտ է ստանում, որը, սույն համաձայնագրի դրույթներին համապատասխան, կարող է հարկվել Սինգապուրում, ապա Հայաստանը թույլատրում է այդ ռեզիդենտի եկամտից գանձվող հարկից հանել Սինգապուրում վճարված եկամտահարկին հավասար գումար: Սակայն այդպիսի մասհանումը չպետք է գերազանցի մասհանումը տրամադրելուց առաջ հաշվարկված եկամտահարկի այն մասը, որը վերագրվում է այն եկամտին, որը կարող է հարկվել Սինգապուրում.

բ) եթե սույն համաձայնագրի որևէ դրույթին համապատասխան Հայաստանի ռեզիդենտի ստացած եկամուտն ազատվում է հարկերից Հայաստանում, ապա Հայաստանն այդ ռեզիդենտի մնացած եկամտի մասով հարկի գումարը հաշվարկելիս, այնուհանդերձ, կարող է հաշվի առնել հարկերից ազատված եկամուտը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։