Հոդված 18
Հոդված 18
Պետական ծառայությունը
1. ա) Պայմանավորվող պետության կամ նրա վարչատարածքային ստորաբաժանման, իշխանության տեղական մարմնի կամ օրենքով սահմանված մարմնի կողմից այդ պետությանը կամ ստորաբաժանմանը կամ մարմնին մատուցված ծառայությունների դիմաց ֆիզիկական անձին վճարված աշխատավարձը, աշխատանքի դիմաց վարձատրությունը և համանման այլ վարձատրություններ ենթակա են հարկման միայն այդ պետությունում:
բ) Սակայն այդպիսի աշխատավարձը, աշխատանքի դիմաց վարձատրությունը և համանման այլ վարձատրություններ ենթակա են հարկման միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե ծառայությունները մատուցվում են այդ պետությունում և այդ պետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձի կողմից, որը՝
i) այդ պետության քաղաքացի է. կամ
ii) չի դարձել այդ պետության ռեզիդենտ՝ բացառապես ծառայություններ մատուցելու նպատակով:
2. ա) Չնայած 1-ին կետի դրույթներին՝ Պայմանավորվող պետության կամ նրա վարչատարածքային ստորաբաժանման, իշխանության տեղական մարմնի կամ օրենքով սահմանված մարմնի կողմից կամ նրանց ստեղծած հիմնադրամներից այդ պետությանը կամ ստորաբաժանմանը կամ մարմնին մատուցված ծառայությունների դիմաց ֆիզիկական անձին վճարված կենսաթոշակները և համանման այլ վարձատրություններ ենթակա են հարկման միայն այդ պետությունում:
բ) Սակայն այդպիսի կենսաթոշակները և համանման այլ վարձատրություններ ենթակա են հարկման միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե ֆիզիկական անձն այդ պետության ռեզիդենտն ու քաղաքացին է:
3. 14-րդ, 15-րդ, 16-րդ և 17-րդ հոդվածների դրույթները կիրառվում են Պայմանավորվող պետության կամ նրա վարչատարածքային ստորաբաժանման, իշխանության տեղական մարմնի կամ օրենքով սահմանված մարմնի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության հետ կապված ծառայությունների դիմաց աշխատավարձի, աշխատանքի դիմաց վարձատրության, կենսաթոշակի և համանման այլ վարձատրությունների նկատմամբ: