Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16

Արվեստի գործիչները և մարզիկները

1. Չնայած 7-րդ և 14-րդ հոդվածների դրույթներին՝ Պայմանավորվող պետության ռեզիդենտի՝ մյուս Պայմանավորվող պետությունում որպես արվեստի գործիչ՝ թատրոնի, կինոյի, ռադիոյի կամ հեռուստատեսության արտիստ կամ երաժիշտ, կամ որպես մարզիկ իրականացրած իր անձնական գործունեությունից ստացած եկամուտը կարող է հարկվել այդ մյուս պետությունում:

2. Այն դեպքում, երբ արվեստի գործչի կամ մարզիկի՝ որպես այդպիսին, իրականացրած անձնական գործունեության հետ կապված եկամուտը հաշվեգրվում է ոչ թե անհատապես արվեստի գործչին կամ մարզիկին, այլ մեկ ուրիշ անձի, այդ եկամուտը, չնայած 7-րդ և 14-րդ հոդվածների դրույթներին, կարող է հարկվել այն Պայմանավորվող պետությունում, որտեղ իրականացվում է արվեստի գործչի կամ մարզիկի գործունեությունը:

3. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում այն եկամտի նկատմամբ, որը ստացվում է Պայմանավորվող պետությունում արվեստի գործչի կամ մարզիկի իրականացրած գործունեությունից այն դեպքում, երբ այդ պետություն կատարած այցն ամբողջովին կամ հիմնականում ֆինանսավորվել է Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի կամ վերջիններիս վարչատարածքային ստորաբաժանումների, իշխանության տեղական մարմինների կամ օրենքով սահմանված մարմինների պետական միջոցներից, կամ այդ գործունեությունը հաստատվել է երկու Պայմանավորվող պետությունների կողմից՝ Պայմանավորվող պետությունների միջև մշակութային կամ մարզական փոխանակման ծրագրերի շուրջ համաձայնության շրջանակներում: Այդ դեպքում եկամուտը ենթակա է հարկման միայն այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է արվեստի գործիչը կամ մարզիկը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։