Հոդված 27
Հոդված 27
Արտոնության իրավունքը
Չհակասելով սույն համաձայնագրի մյուս դրույթներին՝ սույն համաձայնագրով նախատեսված արտոնությունը չի շնորհվում եկամտի տեսակի նկատմամբ, եթե, հաշվի առնելով բոլոր համապատասխան փաստերն ու հանգամանքները, հիմքեր կան եզրակացնելու, որ այդ արտոնությունն ստանալն այդ արտոնությանն ուղղակիորեն կամ անուղղակիորեն հանգեցրած ցանկացած պայմանավորվածության կամ գործարքի գլխավոր նպատակներից մեկն էր, եթե չի հաստատվել, որ այդպիսի հանգամանքներում այդ արտոնությունը շնորհելը համապատասխան կլիներ սույն համաձայնագրի համապատասխան դրույթների առարկային և նպատակներին: