Հոդված 29
Հոդված 29
Գործողության դադարեցումը
Սույն համաձայնագիրը մնում է ուժի մեջ մինչև Պայմանավորվող պետություններից մեկի կողմից դրա գործողության դադարեցումը: Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն համաձայնագրի գործողությունը՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից հինգ տարի ժամկետը լրանալուց հետո ցանկացած օրացուցային տարվա ավարտից առնվազն վեց ամիս առաջ դիվանագիտական ուղիներով դադարեցման մասին գրավոր ծանուցում ուղարկելով: Այդ դեպքում սույն համաձայնագրի գործողությունը դադարում է՝
ա) Սինգապուրում՝
i) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ՝ այն օրացուցային տարվա ավարտից հետո վճարվող, վճարված համարվող կամ վճարման ենթակա (որն ավելի շուտ է) գումարների նկատմամբ, երբ ծանուցումն ուղարկվել է.
ii) գանձվող հարկերի առնչությամբ (աղբյուրի մոտ գանձվող հարկերից բացի)՝ այն օրացուցային տարվան հաջորդող երկրորդ օրացուցային տարվա հունվարի 1-ին կամ դրանից հետո սկսվող գնահատման յուրաքանչյուր տարվա համար եկամուտների նկատմամբ, երբ ծանուցումն ուղարկվել է. և
iii) մնացած բոլոր դեպքերում, ներառյալ 25-րդ հոդվածի (Տեղեկությունների փոխանակում) դրույթների համաձայն ներկայացվող պահանջների նկատմամբ՝ այն օրացուցային տարվա ավարտից հետո, երբ ծանուցումն ուղարկվել է.
բ) Հայաստանում՝
i) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ՝ այն օրացուցային տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի առաջին օրը կամ դրանից հետո ստացված եկամուտների նկատմամբ, երբ դադարեցման մասին ծանուցումն ուղարկվել է.
ii) եկամտի նկատմամբ այլ հարկերի առնչությամբ՝ այն օրացուցային տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի առաջին օրը կամ դրանից հետո սկսվող հարկային տարում գանձվող հարկերի նկատմամբ, երբ դադարեցման մասին ծանուցումն ուղարկվել է. և
iii) մնացած բոլոր դեպքերում, ներառյալ՝ 25-րդ հոդվածի (Տեղեկությունների փոխանակում) դրույթների համաձայն ներկայացվող պահանջների նկատմամբ՝ այն օրացուցային տարվա ավարտից հետո, երբ ծանուցումն ուղարկվել է:
Ի ՀԱՍՏԱՏՈՒՄՆ ՈՐԻ՝ ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն համաձայնագիրը:
ԿԱՏԱՐՎԱԾ է Սինգապուրում 2019 թվականի հուլիսի 8-ին, երկու բնօրինակով:
Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից
/ստորագրություն/ Սինգապուրի Հանրապետության Կառավարության կողմից
/ստորագրություն/