Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. ․ Օրենքի կարգավորման առարկան
Հոդված 1․ Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է թանգարանների գործունեության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանում է թանգարանների տեսակները, գործառույթները, Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի ձևավորման, համալրման, հաշվառման, պահպանության, օգտագործման, անվտանգության, թանգարանների աշխատողների իրավունքների և պարտականությունների, թանգարանային կրթության իրավական հիմքերը: