Հոդված 66. Ծառայողական կարգապահության ապահովումը Փրկարար ծառայությունում
Հոդված 66. Ծառայողական կարգապահության ապահովումը Փրկարար ծառայությունում
(վերնագիրը խմբ. 02.10.25 ՀՕ-320-Ն)
1․ Ենթակաների կողմից ծառայողական կարգապահության պատշաճ պահպանման և ամրապնդման համար պատասխանատու է հրամանատարը (պետը): Այդ նպատակով հրամանատարը (պետը) պարտավոր է՝
1) ապահովել ենթակաների իրազեկվածությունը կարգապահական կանոններին և դրանց խախտման համար վրա հասնող հետևանքներին.
2) հետևել ենթակաների կողմից կարգապահական կանոնների և ծառայողական փոխհարաբերությունների պահպանմանը.
3) վերլուծել արդեն իսկ կատարված կարգապահական խախտումների պատճառները և դրանց վերացման ուղղությամբ ենթակաների շրջանում հետևողականորեն իրականացնել բացատրական աշխատանքներ:
2․ Փրկարար ծառայության տնօրենի, ինչպես նաև խրախուսանք կիրառելու և կարգապահական տույժ տալու իրավունք ունեցող այլ ծառայողների՝ գրավոր հրամանով նշանակված ժամանակավոր պաշտոնակատարը (պարտականությունները կատարողը) օգտվում է խրախուսանք կիրառելու և կարգապահական տույժ տալու իրավունքներից:
(66-րդ հոդվածը խմբ. 02.10.25 ՀՕ-320-Ն)
(02.10.25 ՀՕ-320-Ն օրենքն ունի անցումային դրույթ)