Հոդված 12. Ռոյալթի
Հոդված 12. Ռոյալթի
1. Պայմանավորվող Պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտին վճարված ռոյալթին կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Սակայն այդպիսի ռոյալթին կարող է հարկվել նաև այն Պայմանավորվող Պետությունում, որտեղ այն առաջանում է՝ այդ Պետության օրենքներին համաձայն, սակայն եթե ռոյալթիի փաստացի սեփականատերը հանդիսանում է մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտ, ապա այդ ձևով գանձվող հարկը չպետք է գերազանցի ռոյալթիի համախառն գումարի 8 տոկոսը:
3. «Ռոյալթի» տերմինը սույն հոդվածում օգտագործելիս նշանակում է՝ ցանկացած տեսակի վճարում, որը ստացվում է որպես փոխհատուցում՝ գրական, արվեստաբանական կամ գիտական աշխատանքի՝ ներառյալ կինոնկարների (ռադիոյով կամ հեռուստատեսությամբ հեռարձակման համար օգտագործվող ձայներիզների կամ ֆիլմերի), ցանկացած պատենտի, ապրանքային նշանի, նախագծի կամ մոդելի, գծագրի, գաղտնի բանաձևի կամ գործընթացի ցանկացած հեղինակային իրավունքի օգտագործման կամ օգտագործման իրավունքի համար, արդյունաբերական, առևտրական կամ գիտական փորձին վերաբերող տեղեկության համար:
4. 1-ին և 2-րդ կետի դրույթները չեն կիրառվում, եթե ռոյալթիի փաստացի սեփականատերը, հանդիսանալով Պայմանավորվող Պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող Պետությունում, որտեղ առաջանում է ռոյալթին՝ այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, կամ անկախ անձնական ծառայություններ է մատուցում այդ մյուս Պետությունում՝ այնտեղ գտնվող կայուն բազայի միջոցով, և իրավունքը կամ գույքը, որոնց առնչությամբ վճարվում է ռոյալթին, գործնականորեն կապված են այդպիսի մշտական հաստատության կամ կայուն բազայի հետ: Այդ դեպքում, հանգամանքներից կախված, կիրառվում են 7-րդ հոդվածի (Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից) կամ 14-րդ հոդվածի (Անկախ անձնական ծառայություններ) դրույթները:
5. Ռոյալթին համարվում է առաջացած Պայմանավորվող Պետությունում, եթե վճարողը ինքը այդ Պետությունն է, այդ Պետության քաղաքական կամ վարչատարածքային ստորաբաժանումը, տեղական իշխանությունը կամ ռեզիդենտը: Սակայն երբ ռոյալթին վճարող անձը, անկախ Պայմանավորվող Պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից, ունի Պայմանավորվող Պետությունում մշտական հաստատություն կամ կայուն բազա, որոնց առնչությամբ առաջացել է ռոյալթի վճարելու պարտավորությունը, և այդպիսի ռոյալթիի վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական հաստատությունը կամ կայուն բազան, ապա այդպիսի ռոյալթին համարվում է առաջացած այն Պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը կամ կայուն բազան:
6. Երբ վճարողի և փաստացի սեփականատիրոջ կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով օգտագործման, իրավունքի կամ տեղեկության համար վճարվող ռոյալթիի գումարը գերազանցում է այն գումարին, որը կհամաձայնեցվեր վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջինը հիշատակված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարումների ավելցուկային մասը մնում է հարկման ենթակա այն Պայմանավորվող Պետությունում, որտեղ առաջացել է ռոյալթին՝ այդ Պետության օրենքներին համաձայն: