Անցնել բովանդակությանը

Հոդված 14. Անկախ անձնական ծառայություններ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14. Անկախ անձնական ծառայություններ

1. Մասնագիտական ծառայությունների կամ այլ անկախ բնույթի գործունեությունից Պայմանավորվող Պետության ռեզիդենտի ստացած եկամուտը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում, եթե նա մյուս Պայմանավորվող Պետությունում չունի իր կանոնավոր տրամադրության տակ կայուն բազա իր գործունեությունն իրականացնելու համար: Եթե նա ունի այդպիսի կայուն բազա, այդ եկամուտը կարող է հարկվել այդ մյուս Պայմանավորվող Պետությունում, բայց միայն այն չափով, որը վերագրելի է այդ կայուն բազային:

2. «Մասնագիտական ծառայություններ» տերմինը ներառում է, հատկապես, անկախ գիտական, գրական, արվեստաբանական, կրթական կամ ուսուցչական գործունեություն, ինչպես նաև բժիշկների, իրավաբանների, ճարտարագետների, ճարտարապետների, ատամնաբույժների և հաշվապահների անկախ գործունեություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։