Անցնել բովանդակությանը

Հոդված 9. Զուգորդված ձեռնարկություններ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Զուգորդված ձեռնարկություններ

1. Երբ.

ա) Պայմանավորվող Պետության ձեռնարկությունը ուղղակիորեն կամ անուղղակի մասնակցում է մյուս Պայմանավորվող Պետության ձեռնարկության ղեկավարմանը, վերահսկմանը, գույքի մեջ կամ

բ) միևնույն անձինք ուղղակիորեն կամ անուղղակի մասնակցում են Պայմանավորվող Պետության ձեռնարկության և մյուս Պայմանավորվող Պետության ձեռնարկության ղեկավարմանը, վերահսկմանը կամ գույքի մեջ, և յուրաքանչյուր դեպքում երկու ձեռնարկությունների միջև նրանց առևտրական կամ ֆինանսական փոխհարաբերություններում ստեղծվում կամ սահմանվում են պայմաններ, որոնք տարբերվում են այն պայմաններից, որոնք կստեղծվեին երկու անկախ ձեռնարկությունների միջև, ապա ցանկացած շահույթ, որը կհաշվեգրվեր նրանցից մեկին, բայց այդ պայմանների պատճառով չի հաշվեգրվել, կարող է ներառվել այդ ձեռնարկության շահույթի մեջ և համապատասխանաբար հարկվել:

2. Երբ Պայմանավորվող Պետությունը այդ Պետության ձեռնարկության շահույթի մեջ ներառում է և համապատասխանաբար հարկում է շահույթը, որի առնչությամբ մյուս Պայմանավորվող Պետության ձեռնարկությունը ենթարկվել է հարկման այդ մյուս Պետությունում, և այդ ձևով ներառված շահույթն այն շահույթն է, որը հաշվեգրված կլիներ առաջինը հիշատակված Պետության ձեռնարկությանը, եթե երկու ձեռնարկությունների միջև լինեին անկախ ձեռնարկությունները բնորոշող փոխհարաբերություններ, ապա այդ մյուս Պետությունը կատարում է այդ շահույթի առնչությամբ այնտեղ գանձված հարկի գումարի այնպիսի ճշգրտում, որը կհամարի նպատակահարմար: Այդպիսի ճշգրտումը որոշելիս հաշվի են առնվում սույն Կոնվենցիայի այլ դրույթները, և Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները խորհրդակցում են միմյանց հետ անհրաժեշտության դեպքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։