Անցնել բովանդակությանը

Հոդված 16. Տնօրենների հոնորարներ և ղեկավար պաշտոնյաների վարձատրություններ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16. Տնօրենների հոնորարներ և ղեկավար պաշտոնյաների վարձատրություններ

1. Որպես մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերության տնօրենների խորհրդի կամ այլ համանման մարմնի անդամ՝ Պայմանավորվող Պետության ռեզիդենտի կողմից ստացված տնօրենների հոնորարները և այլ համանման վճարումները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

Նախորդ դրույթները կարող են կիրառվել նաև այնպիսի գործունեության համար ստացված վճարումների նկատմամբ, որը այն Պայմանավորվող Պետության օրենքներով, որի ռեզիդենտն է հանդիսանում ընկերությունը, դիտարկվում է որպես համանման վերը նշված դրույթներով սահմանված անձի կողմից իրականացվող գործունեությանը:

2. 1-ին կետում նշված անձի կողմից ղեկավարչական կամ տեխնիկական բնույթի ամենօրյա գործունեության համար ընկերությունից ստացված վարձատրությունը, ինչպես նաև Պայմանավորվող Պետության ռեզիդենտի կողմից այլ Պայմանավորվող Պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերության (բացառությամբ բաժնետիրական ընկերության) որպես գործընկեր անձնական գործունեության դիմաց ստացված վարձատրությունը կարող են հարկվել 15-րդ հոդվածի դրույթներին համապատասխան. այնպես, ինչպես որ վարձու աշխատանքի դիմաց վարձու աշխատանք իրականացնող անձի կողմից ստացված վարձատրությունը՝ պայմանով, որ գործատու տերմին հասկացությունը կիրառելի լինի այդ ընկերության նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։