Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Այն հարկերը, որոնց վրա տարածվում է Կոնվենցիան

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Այն հարկերը, որոնց վրա տարածվում է Կոնվենցիան

1. Սույն Կոնվենցիան կիրառվում է Պայմանավորվող Պետության կամ նրա քաղաքական կամ վարչատարածքային ստորաբաժանումների կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սահմանված եկամուտների և գույքի հարկերի նկատմամբ՝ անկախ դրանց գանձման եղանակից:

2. Եկամուտների և գույքի հարկեր են համարվում ամբողջ եկամտի, ամբողջ գույքի կամ եկամտի կամ գույքի առանձին տարրերի նկատմամբ սահմանված բոլոր հարկերը՝ ներառյալ շարժական կամ անշարժ գույքի օտարումից առաջացած հավելաճի, ձեռնարկությունների վճարած աշխատավարձի կամ ռոճիկի ընդհանուր գումարի, ինչպես նաև գույքի արժեքաճի հարկերը:

3. Սույն Կոնվենցիան կիրառվում է, մասնավորապես, գոյություն ունեցող հետևյալ հարկերի նկատմամբ.

ա) Հայաստանի դեպքում.

(i) շահութահարկ,

(ii) եկամտահարկ,

(iii) գույքահարկ,

(iv) հողի հարկ:

(այսուհետև հիշատակվող որպես «հայկական հարկ»).

բ) Բելգիայի դեպքում.

(i) ֆիզիկական անձանցից եկամտահարկ,

(ii) ձեռնարկություններից եկամտահարկ,

(iii) իրավաբանական անձանցից եկամտահարկ,

(iv) ոչ ռեզիդենտներից եկամտահարկ,

(v) լրացուցիչ ճգնաժամային վճարումներ,

ներառյալ կանխավճարներ, վերոհիշյալ հարկերի և կանխավճարների գերավճարներ և ֆիզիկական անձանց եկամտահարկի լրացումներ,

(այսուհետև հիշատակվող որպես «բելգիական հարկ»):

4. Սույն Կոնվենցիան կիրառվում է նաև սույն հոդվածի 1-ին կետի դրույթների համաձայն դասակարգված հարկերին ըստ էության համանման հարկերի նկատմամբ, որոնք կսահմանվեն սույն Կոնվենցիայի ստորագրումից հետո՝ ի լրումն առկա հարկերի կամ դրանց փոխարեն:

Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները ժամանակին ծանուցում են միմյանց իրենց հարկային օրենքներում կատարած որևէ նշանակալի փոփոխության մասին:

Գ լ ու խ 2

Սահմանումներ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։