Հոդված 19. Պետական ծառայություններ
Հոդված 19. Պետական ծառայություններ
1. ա) Պայմանավորվող Պետության կամ նրա քաղաքական կամ վարչատարածքային ստորաբաժանման կամ տեղական իշխանության մարմնի կողմից ֆիզիկական անձին այդ Պետությանը կամ ստորաբաժանմանը կամ իշխանության մարմնին մատուցած ծառայությունների դիմաց վճարված ռոճիկը, աշխատավարձը և կենսաթոշակից տարբերվող այլ համանման վարձատրությունները ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:
բ) Սակայն այդպիսի ռոճիկը, աշխատավարձը և այլ համանման վարձատրությունները ենթակա են հարկման միայն մյուս Պայմանավորվող Պետությունում, եթե ծառայությունները մատուցվում են այդ մյուս Պետությունում և այդ Պետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձը.
i) հանդիսանում է այդ Պետության ազգային անձը կամ
ii) չի դարձել այդ Պետության ռեզիդենտը միայն այդպիսի ծառայություններ մատուցելու նպատակով:
2. ա) Պայմանավորվող Պետության, նրա քաղաքական, վարչատարածքային ստորաբաժանման. տեղական իշխանության կամ նրանց կողմից ստեղծված հիմնադրամներից ֆիզիկական անձին այդ Պետությանը, ստորաբաժանմանը կամ իշխանության մարմնին մատուցած ծառայությունների դիմաց վճարված կենսաթոշակը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում:
բ) Սակայն այդպիսի կենսաթոշակը ենթակա է հարկման միայն մյուս Պայմանավորվող Պետությունում, եթե ֆիզիկական անձը հանդիսանում է այդ Պետության ռեզիդենտն ու ազգային անձը:
3. 15-րդ (Կախյալ անձնական ծառայություններ), 16-րդ (Տնօրենների հոնորարներ և ղեկավարող պաշտոնյաների վարձատրություններ), 17-րդ (Արտիստներ և մարզիկներ) և 18-րդ (Կենսաթոշակներ) հոդվածների դրույթները կիրառվում են Պայմանավորվող Պետության կամ նրա քաղաքական կամ վարչատարածքային ստորաբաժանման կամ տեղական իշխանության մարմնի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության հետ կապված ծառայությունների դիմաց ստացված ռոճիկի, աշխատավարձի և այլ համանման վարձատրությունների և կենսաթոշակների նկատմամբ: