Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Մշտական հաստատություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Մշտական հաստատություն

1. Սույն Կոնվենցիայի նպատակներով «մշտական հաստատություն» տերմինը նշանակում է՝ գործունեության կայուն վայր, որի միջոցով ամբողջությամբ կամ մասամբ իրականացվում է ձեռնարկության ձեռնարկատիրական գործունեությունը:

2. «Մշտական հաստատություն» տերմինը, հատկապես, ներառում է.

ա) ղեկավարման վայր,

բ) մասնաճյուղ,

գ) գրասենյակ,

դ) գործարան,

ե) արտադրամաս,

զ) հանքահոր, նավթի կամ գազի հորատանցք, քարհանք կամ բնական պաշարների արդյունահանման ցանկացած այլ վայր:

3. Շինարարական հրապարակը, կառուցման կամ տեղակայման ծրագիրը կազմում են մշտական հաստատություն միայն այն դեպքում, երբ դրանց տևողությունը գերազանցում է ինն ամիսը:

4. Չնայած սույն հոդվածի նախորդ կետերի դրույթներին՝ «մշտական հաստատություն» տերմինը չի համարվի ներառող.

ա) հարմարությունների օգտագործումը ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի բացառապես պահպանման կամ ցուցադրման նպատակով,

բ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահումը՝ բացառապես պահպանման կամ ցուցադրման նպատակով,

գ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահումը՝ բացառապես այլ ձեռնարկության կողմից մշակման նպատակով,

դ) գործունեության կայուն վայրի պահումը ձեռնարկության համար՝ բացառապես ապրանքների կամ արտադրանքի գնման կամ տեղեկությունների հավաքման նպատակով,

ե) գործունեության կայուն վայրի պահումը՝ ձեռնարկության համար՝ բացառապես նախապատրաստական կամ օժանդակ բնույթի որևէ այլ գործունեություն իրականացնելու նպատակով,

զ) գործունեության կայուն վայրի պահումը՝ բացառապես «ա» -«ե» ենթակետերում նշված գործունեության տեսակների ցանկացած համակցության համար՝ պայմանով, որ այդ համակցության արդյունքում գործունեության կայուն վայրի համընդհանուր գործունեությունը լինի նախապատրաստական կամ օժանդակ բնույթի:

5. Չնայած 1-ին և 2-րդ կետերի դրույթներին, որոնց համաձայն որևէ անձ, բացի անկախ կարգավիճակ ունեցող գործակալից, որին վերաբերում է 6-րդ կետը, գործում է Պայմանավորվող Պետությունում մյուս Պայմանավորվող Պետության ձեռնարկության անունից, տվյալ ձեռնարկությունը կհամարվի որպես առաջինը նշված Պայմանավորվող Պետությունում մշտական հաստատություն ունեցող ձեռնարկություն՝ ցանկացած գործունեության դեպքում, որ տվյալ անձը կիրականացնի տվյալ ձեռնարկության համար, եթե այդ անձը.

ա) ունի և սովորաբար օգտագործում է այդ Պետությունում այդ ձեռնարկության անունից պայմանագրեր կնքելու իրավասություն, բացառությամբ եթե այդ անձի գործունեությունը չի սահմանափակվում 4-րդ կետում նշվածով, որը եթե անգամ իրականացվում է գործունեության կայուն վայրի միջոցով, այդ կետի դրույթների համաձայն՝ այդ գործունեության կայուն վայրը չի վերածում մշտական հաստատության կամ

բ) չունի այդպիսի իրավասություն, սակայն սովորաբար առաջինը հիշատակված Պետությունում օգտագործում է ապրանքների կամ արտադրանքի պահեստ, որտեղից ձեռնարկության անունից պարբերաբար առաքում է ապրանքներ կամ արտադրանք:

6. Պայմանավորվող Պետության ձեռնարկությունը չի համարվում մշտական հաստատություն ունեցող մյուս Պայմանավորվող Պետությունում միայն այն պատճառով, որ այդ մյուս Պետությունում ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում բրոքերի, սովորական կոմիսիոն գործակալի կամ անկախ կարգավիճակ ունեցող ցանկացած այլ գործակալի միջոցով՝ պայմանով, որ այդպիսի անձինք գործում են իրենց սովորական ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում:

7. Այն փաստը, որ Պայմանավորվող Պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը վերահսկում է մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությանը, վերահսկվում է նրա կողմից կամ ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ մյուս Պետությունում (մշտական հաստատության միջոցով կամ այլ կերպ), ինքնին չի դարձնում այդ ընկերություններից յուրաքանչյուրը մյուս ընկերության մշտական հաստատությունը:

Գ լ ու խ 3

Եկամուտների հարկում

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։