Հոդված 21. Այլ եկամուտ
Հոդված 21. Այլ եկամուտ
1. Պայմանավորվող Պետության ռեզիդենտի՝ սույն Կոնվենցիայի նախորդ հոդվածներում չքննարկված եկամտի տարրերը, անկախ առաջացման վայրից, ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:
2. 1-ին կետի դրույթները չեն կիրառվում 6-րդ հոդվածի (Եկամուտներ անշարժ գույքից) 2-րդ կետում սահմանված անշարժ գույքի եկամտից տարբերվող այլ եկամտի նկատմամբ, եթե այդպիսի եկամուտ ստացողը, հանդիսանալով Պայմանավորվող Պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող Պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով կամ անկախ անձնական ծառայություններ է մատուցում այդ մյուս Պետությունում այնտեղ գտնվող կայուն բազայի միջոցով, և գույքը կամ իրավունքը, որի առնչությամբ վճարվել է եկամուտը, գործնականորեն կապված են այդպիսի մշտական հաստատության կամ կայուն բազայի հետ: Այդ դեպքում, հանգամանքներից կախված, կիրառվում են 7-րդ հոդվածի (Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից) կամ 14-րդ հոդվածի (Անկախ անձնական ծառայություններ) դրույթները:
3. Անկախ 1-ին և 2-րդ կետերի դրույթներից, Պայմանավորվող Պետության ռեզիդենտի՝ սույն Կոնվենցիայի նախորդ հոդվածներում չհիշատակված և մյուս Պայմանավորվող Պետությունում առաջացած եկամտի տարրերը նույնպես կարող են հարկվել այդ մյուս Պետությունում: