Անցնել բովանդակությանը

Հոդված 29. Ուժի մեջ մտնելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 29. Ուժի մեջ մտնելը

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող Պետություն կծանուցի մյուս Պայմանավորվող Պետությանը սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու համար իր օրենքի համաձայն անհրաժեշտ ընթացակարգերի ավարտի մասին: Սույն Կոնվենցիան ուժի մեջ կմտնի ծանուցումներից վերջինը ստանալու օրվան հաջորդող 30-րդ օրը:

2. Կոնվենցիայի դրույթները կիրառվում են.

ա) աղբյուրի մոտ գանձվող եկամուտների հարկերի առնչությամբ` Կոնվենցիան ուժի մեջ մտնելու օրացուցային տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ին կամ հունվարի 1-ից հետո հարկման կամ հաշվանցման ենթակա եկամուտների նկատմամբ,

բ) աղբյուրի մոտ գանձվող այլ եկամուտների հարկերի առնչությամբ` Կոնվենցիան ուժի մեջ մտնելու օրացուցային տարվան հաջորդող տարվա դեկտեմբերի 31-ին կամ դեկտեմբերի 31-ից հետո ընկնող հարկման ենթակա ժամանակահատվածների նկատմամբ,

գ) գույքի հարկերի առնչությամբ` Կոնվենցիան ուժի մեջ մտնելու օրացուցային տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա գույքի տարրերի վրա գանձված հարկերի նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։