Անցնել բովանդակությանը

Հոդված 20. Պրոֆեսորներ և ուսանողներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20. Պրոֆեսորներ և ուսանողներ

1. Պայմանավորվող Պետության ռեզիդենտ հանդիսացող և ուսուցանելու կամ գիտական հետազոտություն իրականացնելու նպատակով մյուս Պայմանավորվող Պետությունում գտնվող պրոֆեսորներին և այլ ուսուցիչներին վճարվող ցանկացած վարձատրություն ազատվում է հարկերից այդ մյուս Պետությունում, եթե այդ անձանց գտնվելու ժամկետը այդ մյուս Պետությունում չի գերազանցում 2 տարվա ժամկետը՝ համալսարան ժամանելու օրվանից սկսած:

2. Ուսանողը կամ ստաժորը, որը հանդիսանում է կամ անմիջապես մինչև Պայմանավորվող Պետություն ժամանելը հանդիսացել է մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտ և գտնվում է առաջինը հիշատակված Պետությունում բացառապես իր ուսման կամ մասնագիտացման նպատակով, չի հարկվում այդ Պետությունում իր ապրելու, ուսանելու կամ մասնագիտանալու համար ստացած վճարումների նկատմամբ՝ պայմանով, որ այդպիսի վճարումները առաջանում են այդ Պետությունից դուրս գտնվող աղբյուրներից:

3. Ուսանողին, աշակերտին կամ ստաժորին, կախված հանգամանքներից, մյուս Պայմանավորվող Պետությունում մատուցված ծառայությունների դիմաց վճարվող վարձատրությունները չեն հարկվում այդ Պետությունում 5 տարվա ժամկետի ընթացքում՝ պայմանով, որ այդ ծառայությունների մատուցումը կապված է նրանց ապրելու, ուսանելու կամ մասնագիտանալու հետ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։