Անցնել բովանդակությանը

Հոդված 31. Գործողության դադարեցում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 31. Գործողության դադարեցում

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ կմնա, մինչև դադարեցվի Պայմանավորվող Պետության կողմից, սակայն Պայմանավորվող Պետություններից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Կոնվենցիան՝ դիվանագիտական ուղիներով դադարեցման մասին գրավոր ծանուցում ուղարկելով Կոնվենցիան ուժի մեջ մտնելու տարվանից 5 տարի հետո՝ ցանկացած օրացուցային տարվա ոչ ուշ, քան հունիսի 30-ը: Այդ դեպքում Կոնվենցիան կդադարեցնի իր գործողությունը.

ա) աղբյուրի մոտ գանձվող եկամուտների հարկերի առնչությամբ` Կոնվենցիան դադարեցնելու մասին ծանուցում տված օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ից,

բ) աղբյուրի մոտ չգանձվող այլ եկամուտների հարկերի առնչությամբ` Կոնվենցիան դադարեցնելու մասին ծանուցում տված օրացուցային տարվան հաջորդող տարվա մինչև դեկտեմբերի 31-ը ընկնող հարկման ենթակա ժամանակահատվածների նկատմամբ,

գ) գույքի հարկերի առնչությամբ` Կոնվենցիան դադարեցնելու մասին ծանուցում տված տարվա հունվարի 1-ի դրությամբ գույքի տարրերի վրա գանձված հարկերի նկատմամբ:

Ի ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՈՐԻ ներքոստորագրյալները, լինելով պատշած կերպով լիազորված, ստորագրեցին սույն Կոնվենցիան:

Կատարված է Բրյուսել քաղաքում, 2001 թ. հունիսի 7-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, ֆրանսերեն, հոլանդերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հայաստանի Հանրապետության և Բելգիայի Թագավորության միջ Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին Կոնվենցիայի ստորագրման պահին ներքոստորագրյալները համաձայնվել են Կոնվենցիայի անբաժան մաս կազմող հետևյալ դրույթների վերաբերյալ.

1. Հոդված 4 (Ռեզիդենտ), կետ 2

Պայմանավորվող Պետությունում ռեզիդենտի կենսական շահերի կենտրոնը որոշելու նպատակով հաշվի են առնվելու, մասնավորապես, հետևյալ չափանիշները.

- վայր, որտեղ իրականում սովորաբար բնակվում է անձի ընտանիքը,

- մասնագիտական պատճառներով բացակայելուց հետո այդ Պայմանավորվող Պետություն անձի սովորաբար վերադառնալու փաստը,

- մյուս Պայմանավորվող Պետությունում անձի լինելու տևողությունը,

- վայր, որտեղ անձը զարգացնում է իր հասարակական հարաբերությունները և իրականացնում է քաղաքական և մշակութային գործունեություն,

- անձի աշխատանքի կատարման վայրը,

- անձի բարեկեցության ապահովման վայրը:

2. Հոդված 4 (Ռեզիդենտ), կետ 3

Ֆիզիկական անձից տարբերվող անձի փաստացի ղեկավարման վայրը նշանակում է՝ վայր, որտեղ տեղի է ունենում այդ անձի ղեկավարչական գործունեությունը, գործերի կատարումը և շահերի իրագործումը: Այդպիսի վայրի տեղակայումը որոշելու նպատակով հաշվի են առնվելու հետևյալ չափանիշները.

- փայատերերի հիմնական ժողովի կայացման վայրը,

- տնօրենների խորհորդի հանդիպման վայրը,

- այդպիսի անձի հիմնական ամենօրյա կառավարման կենտրոնի տեղակայման վայրը: Ընդ որում հաշվի են առնվելու այնպիսի պարագաներ, ինչպիսիք են՝ վարչության, առևտրային բաժնի, կենտրոնական հաշվապահության, հաշվապահական փաստաթղթերի տեղակայման վայրը:

Տարաձայնության դեպքում կգերակայի վերջին հիշատակված չափանիշը:

Պայմանավորված է, որ ֆիզիկական անձից տարբերվող անձի՝ մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձից տարբերվող անձի կողմից վերահսկման փաստը չի դարձնում առաջինը հիշատակված անձին այդ մյուս Պետության ռեզիդենտ:

3. Հոդված 10 (Շահաբաժիններ), կետ 3

10-րդ հոդվածի (Շահաբաժիններ) 3-րդ կետում օգտագործված «շահաբաժիններ» տերմինը նշանակում է նաև Պայմանավորվող Պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերության կողմից այդ ընկերության բաժնետոմսեր կամ շահույթի բաշխման այլ մասնակցության իրավունք ունեցող կամ այդ ընկերության տնօրենների խորհրդի անդամ հանդիսացող կամ համանման բնույթի գործունեություն իրականացնող ֆիզիկական անձին կամ այդպիսի անձի կնոջը և երեխաներին վճարված տոկոսները, երբ այդպիսի տոկոսները դիտարկվում են որպես շահաբաժիններ այդ Պայմանավորվող Պետության հարկային օրենսդրությամբ:

4. Հոդված 11 (Տոկոսներ), կետ 4

11-րդ հոդվածի (Տոկոսներ) 4-րդ կետի նպատակներով «տոկոսներ» տերմինը չի ներառում սույն Արձանագրության 3-րդ կետով որպես շահաբաժիններ սահմանված տոկոսները:

5. Հոդված 12 (Ռոյալթի), կետ 3

Սույն Կոնվենցիայի 12-րդ հոդվածի (Ռոյալթի) 3-րդ կետը կիրառելիս տեխնիկական ծառայության կամ տեխնիկական աջակցության դիմաց կատարված վճարումները չեն դիտարկվում որպես արդյունաբերական, առևտրային կամ գիտական փորձին վերբերող տեղեկությունների դիմաց վճարումներ և ենթակա են հարկման՝ կախված հանգամանքներից, 7-րդ հոդվածի (Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից) և 14-րդ հոդվածի (Անկախ անձնական ծառայություններ) դրույթների համապատասխան:

6. Հոդված 13 (Եկամուտ գույքի հավելաճից), կետ 4

Պայմանավորված է, որ բաժնետոմսերի օտարումից ստացված եկամուտը ենթակա է հարկման դիտարկվող Պայմանավորվող Պետությունում միայն այնքանով, որքանով այդպիսի բաժնետոմսերի արժեքը ստացվում է անմիջապես այդ Պայմանավորվող Պետությունում գտնվող անշարժ գույքից:

7. Հոդված 22 (Գույք), կետ 4

Պայմանավորված է, որ բաժնետոմսերով կամ այլ կորպորատիվ իրավունքներով ներկայացված գույքը ենթակա է հարկման դիտարկվող Պայմանավորվող Պետությունում միայն այնքանով, որքանով այդպիսի բաժնետոմսերի կամ այլ կորպորատիվ իրավունքների արժեքը ստացվում է անմիջապես այդ Պետության մեջ գտնվող գույքից:

8. Հոդված 29 (Ուժի մեջ մտնելը)

1987 թվականի դեկտեմբերի 17-ին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության և Բելգիայի Թագավորության Կառավարությունների միջև կնքված Կոնվենցիայի դրույթները դադարեցնում են իրենց գործողությունը ցանկացած հայկական կամ բելգիական այն եկամուտների նկատմամբ, որոնց առնչությամբ կգործի սույն Կոնվենցիան՝ 29-րդ հոդվածի (Ուժի մեջ մտնելը) 2-րդ կետի դրույթներին համապատասխան:

Ի ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՈՐԻ ներքոստորագրյալները, լինելով պատշաճ կերպով լիազորված, ստորագրեցին սույն Արձանագրությունը:

Կատարված է Բրյուսել քաղաքում, 2001 թ. հունիսի 7-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, ֆրանսերեն, հոլանդերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:

*Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2004 թ. հոկտեմբերի 1-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։