Անցնել բովանդակությանը

Հոդված 23. Կրկնակի հարկման բացառումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23. Կրկնակի հարկման բացառումը

1. Հայաստանում կրկնակի հարկումը բացառվում է հետևյալ կերպ.

ա) Երբ Հայաստանի ռեզիդենտը եկամուտ է ստանում կամ գույք է տնօրինում, որոնք սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, կարող են հարկվել Բելգիայում, ապա Հայաստանը թույլատրում է.

i) այդ ռեզիդենտի եկամտի հարկի նվազեցում՝ Բելգիայում վճարված եկամտի հարկին հավասար գումարի չափով,

ii) այդ ռեզիդենտի գույքի հարկի նվազեցում՝ Բելգիայում վճարված գույքի հարկին հավասար գումարի չափով:

Սակայն երկու դեպքում էլ այդպիսի նվազեցումը չպետք է գերազանցի մինչև նվազեցման իրականացումը հաշվարկված եկամտի հարկի կամ գույքահարկի այն մասը, որը, հանգամանքներից կախված, վերագրվում է այն եկամտին կամ գույքին, որոնք կարող են հարկվել Բելգիայում:

բ) Երբ սույն Կոնվենցիայի ցանկացած դրույթին համապատասխան Հայաստանի ռեզիդենտի ստացած եկամուտը կամ տնօրինած գույքը ազատված են հարկումից Հայաստանում, Հայաստանը, այնուամենայնիվ, կարող է այդպիսի ռեզիդենտի գույքի կամ եկամտի մնացած մասի համար հարկի գումարը հաշվարկելիս հաշվի առնել հարկից ազատված եկամուտը կամ գույքը:

2. Բելգիայում կրկնակի հարկումը բացառվում է հետևյալ կերպ.

ա) Երբ Բելգիայի ռեզիդենտը եկամուտ է ստանում կամ գույքի տարրեր է տնօրինում, որոնք, սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, հարկվում են Հայաստանում, որոնք տարբերվում են 10-րդ հոդվածի (Շահաբաժիններ) 2-րդ կետից, 11-րդ հոդվածի (Տոկոսներ) 2-րդ և 7-րդ կետերից և 12-րդ հոդվածի (Ռոյալթի) 2-րդ և 6-րդ կետերից, Բելգիան այդպիսի եկամուտները և գույքի այդպիսի տարրերը ազատում է հարկից, սակայն կարող է այդ ռեզիդենտի մնացած եկամտի կամ գույքի նկատմամբ հարկի գումարի հաշվարկման ժամանակ կիրառել հարկի այնպիսի դրույքաչափ, որը կիրառելի կլիներ, եթե այդպիսի եկամտի կամ գույքի տարրերը ազատված չլինեին հարկերից:

բ) Հաշվի առնելով Բելգիայի օրենսդրության այն դրույթները, որոնք վերաբերում են բելգիական հարկից արտասահմանում վճարված հարկերի նվազեցմանը, երբ Բելգիայի ռեզիդենտը բելգիական հարկի նպատակներով համընդհանուր եկամտի առանձին եկամտի տարրեր է ստանում, որոնք հանդիսանում են շահաբաժիններ (որոնք չեն ազատվում Բելգիական հարկից ներքոհիշյալ «գ» ենթակետի համաձայն), տոկոսներ կամ ռոյալթի, ապա այդ եկամտի նկատմամբ կիրառվող Հայկական հարկը հաշվանցվում է Բելգիական հարկից այդպիսի եկամտի առնչությամբ:

գ) Բելգիայի ռեզիդենտ հանդիսացող ընկերության կողմից Հայաստանի ռեզիդենտ հանդիսացող ընկերությունից ստացված շահաբաժինները ազատվում են Բելգիայում շահութահարկից՝ Բելգիայի օրենքով սահմանված պայմաններով և սահմանափակումներով:

դ) Երբ Բելգիայի օրենքի համաձայն Բելգիայի ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկության Հայաստանում գտնվող մշտական հաստատության կրած վնասները Բելգիայում հարկելու համար փաստացի կերպով կնվազեցվեն այդ ձեռնարկության շահույթից, «ա» ենթակետով նախատեսված ազատումը այդ մշտական հաստատությանը վերագրվելիք շահույթի նկատմամբ չի կիրառվի Բելգիայում այլ հարկային ժամանակա-հատվածների համար այնքանով, որքանով այդ շահույթը նույնպես ազատված կլինի հարկումից Հայաստանում՝ վերը նշված վնասների փոխհատուցման նպատակով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։