Անցնել բովանդակությանը

Հոդված 17. Արտիստներ և մարզիկներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17. Արտիստներ և մարզիկներ

1. Չնայած 14-րդ (Անկախ անձնական ծառայություններ) և 15-րդ (Կախյալ անձնական ծառայություններ) հոդվածների դրույթներին՝ Պայմանավորվող Պետության ռեզիդենտի մյուս Պայմանավորվող Պետությունում իրականացրած արվեստի գործչի կամ մարզիկի անձնական գործունեությունից ստացած եկամուտը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են թատրոնը, կինոն, ռադիոն, հեռուստատեսությունը կամ երաժշտությունը, կամ սպորտը, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Երբ արվեստի գործչի կամ մարզիկի՝ իր որպես այդպիսին իրականացրած անձնական գործունեության հետ կապված եկամուտը հաշվեգրվում է ոչ թե անձամբ արվեստի գործչին կամ մարզիկին, այլ մեկ ուրիշ անձի, ապա այդ եկամուտը, չնայած սույն Կոնվենցիայի 7-րդ (Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից), 14-րդ (Անկախ անձնական ծառայություններ) և 15-րդ (Կախյալ անձնական ծառայություններ) հոդվածների դրույթներին, կարող է հարկվել այն Պայմանավորվող Պետությունում, որտեղ իրականացվում է արվեստի գործչի կամ մարզիկի գործունեությունը:

3. Չնայած 1-ին և 2-րդ կետերի դրույթներին՝ 1-ին կետում նշված գործունեության արդյունքում արվեստի գործչի կամ մարզիկի կողմից ստացված եկամուտը ազատվում է հարկից այն Պայմանավորվող Պետությունում, որտեղ այդ գործունեությունն իրականացվում է, եթե այդպիսի գործունեությունը իրականացվում է Պայմանավորվող Պետությունների Կառավարությունների միջև համաձայնեցված մշակութային կամ սպորտային փոխանակման շրջանակներում և այդպիսի գործունեությունը չի իրականացվում շահույթ ստանալու նպատակով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։