Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Ռեզիդենտ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Ռեզիդենտ

1. Սույն Կոնվենցիայի նպատակներով «Պայմանավորվող Պետության ռեզիդենտ» տերմինը նշանակում է՝ ցանկացած անձ, որը, այդ Պետության օրենսդրության համաձայն, ենթակա է հարկման այնտեղ իր մշտական բնակության, պաշտոնական բնակության, ղեկավարման վայրի կամ որևէ այլ համանման չափանիշի հիման վրա, ներառում է նաև այդ Պետությունը և նրա ցանկացած քաղաքական կամ վարչատարածքային ստորաբաժանումը կամ տեղական ինքնակառավարման մարմինը: Սակայն այդ տերմինը չի ներառում որևէ անձի, որը ենթակա է հարկման այդ Պետությունում միայն այդ Պետության աղբյուրներից ստացած եկամտի կամ այնտեղ գտնվող գույքի նկատմամբ:

2. Երբ 1-ին կետի դրույթների հիման վրա ֆիզիկական անձը հանդիսանում է երկու Պայմանավորվող Պետությունների ռեզիդենտ, նրա կարգավիճակը կորոշվի հետևյալ կերպ.

ա) նա կհամարվի միայն այն Պետության ռեզիդենտը, որտեղ նա ունի իր տրամադրության տակ մշտական կացարան: Եթե նա երկու Պետություններում էլ ունի իր տրամադրության տակ մշտական կացարան, նա կհամարվի այն Պետության ռեզիդենտը, որի հետ նրա անձնական և տնտեսական կապերը առավել սերտ են (կենսական շահերի կենտրոն),

բ) եթե հնարավոր չէ որոշել այն Պետությունը, որտեղ նա ունի իր կենսական շահերի կենտրոնը, կամ եթե նա Պետություններից և ոչ մեկում չունի իր տրամադրության տակ մշտական կացարան, նա կհամարվի միայն այն Պետության ռեզիդենտը, որտեղ նա սովորաբար բնակվում է,

գ) եթե նա սովորաբար բնակվում է երկու Պետություններում, կամ նրանցից և ոչ մեկում, նա կհամարվի միայն այն Պետության ռեզիդենտը, որի ազգային անձն է հանդիսանում,

դ) եթե նա երկու Պետությունների ազգային անձն է հանդիսանում, կամ և ոչ մեկինը չէ, Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները հարցը կլուծեն փոխադարձ համաձայնությամբ:

3. Երբ 1-ին կետի դրույթների համաձայն ֆիզիկական անձից տարբերվող անձը հանդիսանում է երկու Պայմանավորվող Պետությունների ռեզիդենտ, նա կհամարվի այն Պետության ռեզիդենտը, որտեղ գտնվում է իր գործնական ղեկավարման վայրը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։