Հոդված 6. Եկամուտ անշարժ գույքից
Հոդված 6. Եկամուտ անշարժ գույքից
1. Պայմանավորվող Պետության ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող Պետությունում գտնվող անշարժ գույքից ստացած եկամուտը (ներառյալ գյուղատնտեսությունից կամ անտառային տնտեսությունից եկամուտը) կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. «Անշարժ գույք» տերմինը ունի այն նշանակությունը, որը նրան տրված է այն Պայմանավորվող Պետության օրենսդրությամբ, որտեղ գտնվում է դիտարկվող գույքը: Այդ տերմինը, ամեն դեպքում, ներառում է անշարժ գույքին օժանդակ գույքը, գյուղատնտեսությունում և անտառային տնտեսությունում օգտագործվող անասունն ու սարքավորումները, իրավունքները, որոնց նկատմամբ կիրառվում են հողային սեփականությանը վերաբերող ընդհանուր օրենսդրության դրույթները, անշարժ գույքի օգտագործման իրավունքը և օգտակար հանածոների հանքատեղերի, հանքավայրերի և այլ բնական պաշարների մշակման կամ մշակման իրավունքի համար փոխհատուցման կարգով փոփոխական կամ հաստատուն վճարումների իրավունքները: Ծովային, գետային նավերը, օդանավերը, ճանապարհային կամ երկաթուղային փոխադրամիջոցները որպես անշարժ գույք չեն դիտարկվում:
3. 1-ին կետի դրույթները կիրառվում են անշարժ գույքի ուղղակի օգտագործումից, վարձակալության տրամադրելուց կամ ցանկացած այլ ձևով օգտագործելուց ստացված եկամուտների նկատմամբ:
4. 1-ին և 3-րդ կետերի դրույթները կիրառվում են նաև ձեռնարկության անշարժ գույքից ստացված եկամուտների նկատմամբ և անկախ անձնական ծառայություններ մատուցելու համար օգտագործված անշարժ գույքից ստացված եկամուտների նկատմամբ: