Հոդված 13. Գույքի արժեքի հավելաճ
Հոդված 13. Գույքի արժեքի հավելաճ
1. 6-րդ հոդվածում (Եկամուտ անշարժ գույքից) նշված և մյուս Պայմանավորվող Պետությունում գտնվող անշարժ գույքի օտարումից Պայմանավորվող Պետության ռեզիդենտի կողմից ստացված արժեքի հավելաճը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Մյուս Պայմանավորվող Պետությունում Պայմանավորվող Պետության ձեռնարկության ունեցած մշտական հաստատության ձեռնարկատիրական գույքի մաս կազմող շարժական գույքի կամ մյուս Պայմանավորվող Պետությունում անկախ անձնական ծառայությունների մատուցման նպատակով Պայմանավորվող Պետության ռեզիդենտի ունեցած կայուն բազային վերաբերող շարժական գույքի օտարումից առաջացած արժեքի հավելաճը՝ ներառյալ այդպիսի մշտական հաստատության (առանձին կամ ամբողջ ձեռնարկության հետ մեկտեղ) կամ այդպիսի կայուն բազայի օտարումից առաջացած այդպիսի արժեքի հավելաճը, կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:
3. Պայմանավորվող Պետության ռեզիդենտի կողմից միջազգային փոխադրումներում ծովային, գետային նավերի, օդանավերի, ճանապարհային կամ երկաթուղային փոխադրամիջոցների շահագործումից, ինչպես նաև այդպիսի ծովային, գետային նավերին, օդանավերին, ճանապարհային կամ երկաթուղային փոխադրամիջոցներին վերաբերող շարժական գույքի օտարումից ստացված արժեքի հավելաճը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում:
4. Պայմանավորվող Պետության ռեզիդենտի կողմից այլ ընկերության բաժնետոմսերի կամ այլ կորպորատիվ իրավունքների օտարումից ստացված գույքի արժեքի հավելաճը կարող է հարկվել մյուս Պայմանավորվող Պետությունում, եթե այդ ընկերության ակտիվները հիմնականում կազմված են այդ մյուս Պետությունում գտնվող անշարժ գույքից:
5. 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում հիշատակված գույքից տարբերվող ցանկացած այլ գույքի օտարումից առաջացած արժեքի հավելաճը ենթակա է հարկման միայն այն Պայմանավորվող Պետությունում, որի ռեզիդենտն է օտարող անձը: