Հոդված 15. Կախյալ անձնական ծառայություններ
Հոդված 15. Կախյալ անձնական ծառայություններ
1. Հաշվի առնելով 16-րդ (Տնօրենների հոնորարներ և ղեկավար պաշտոնյաների վարձատրություն), 18-րդ (Կենսաթոշակներ), 19-րդ (Պետական ծառայություններ) և 20-րդ (Պրոֆեսորներ և ուսանողներ) հոդվածների դրույթները՝ Պայմանավորվող Պետության ռեզիդենտի կողմից վարձու աշխատանքի դիմաց ստացված աշխատավարձը, ռոճիկը և այլ համանման վարձատրությունը ենթակա են հարկման միայն այդ Պետությունում, եթե միայն այդպիսի վարձու աշխատանքը չի իրականացվում մյուս Պայմանավորվող Պետությունում:
2. Չնայած 1-ին կետի դրույթներին՝ Պայմանավորվող Պետության ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող Պետությունում իրականացվող վարձու աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը ենթակա է հարկման միայն առաջինը հիշատակված Պետությունում, եթե.
ա) ստացողը գտնվում է մյուս Պետությունում դիտարկվող ֆինանսական տարում սկսվող կամ ավարտվող ցանկացած տասներկուամսյա ժամկետում ընդհանուր առմամբ 183 օրը չգերազանցող ժամկետը կամ ժամկետները, և
բ) վարձատրությունը վճարվում է մյուս Պետության ռեզիդենտ չհանդիսացող գործատուի կողմից կամ նրա անունից, և
գ) վարձատրության ծախսերը չի կրում գործատուի մյուս Պետությունում ունեցած մշտական հաստատությունը կամ կայուն բազան:
3. Չնայած սույն հոդվածի նախորդ դրույթներին՝ միջազգային փոխադրումներում շահագործվող ծովային, գետային նավերի, օդանավերի, ճանապարհային կամ երկաթուղային փոխադրամիջոցների վրա իրականացվող վարձու աշխատանքի դիմաց Պայմանավորվող Պետության ձեռնարկության կողմից ստացված վարձատրությունը կարող է հարկվել այդ Պետությունում: