Հոդված 18. Կենսաթոշակներ
Հոդված 18. Կենսաթոշակներ
1. Հաշվի առնելով 19-րդ հոդվածի (Պետական ծառայություններ) 2-րդ կետի դրույթները՝ Պայմանավորվող Պետության ռեզիդենտին նախկին վարձու աշխատանքի առնչությամբ վճարված կենսաթոշակները և այլ համանման վարձատրությունները ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:
2. Սակայն Պայմանավորվող Պետության սոցիալական ապահովության օրենսդրության շրջանակներում վճարվող կենսաթոշակները և այլ պարբերական կամ ոչ պարբերական նպաստները կարող են հարկվել այդ Պետությունում: Սույն դրույթը կիրառվում է նաև այդ օրենսդրության արտոնությունների ապահովման համար Պայմանավորվող Պետության կողմից ստեղծված հասարակական սխեմաների շրջանակներում վճարված կենսաթոշակների և նպաստների նկատմամբ: