Անցնել բովանդակությանը

Հոդված 27. Աջակցություն գանձման գործում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 27. Աջակցություն գանձման գործում

1. Պայմանավորվող Պետությունները օգնություն ու աջակցություն են ցուցաբերում միմյանց՝ սույն Կոնվենցիայով ներառած հարկերի, ինչպես նաև այդ հարկերին վերաբերող գերավճարների, լրացումների, տոկոսների, ծախսերի և տուգանքի բնույթ չկրող տույժերի ծանուցման և գանձման նպատակով այն դեպքերում, երբ այդպիսի հարկային հայցերը որոշված են և, աջակցության հայց ներկայացրած Պետության իրավական դրույթների և կարգերի համաձայն, այլևս ենթակա չեն գանգատարկման:

2. Հայցատեր Պետության պահանջով Հայցվող Պետությունը ձեռնարկում է Հայցատեր Պետության հարկային հայցի ծանուցումն ու գանձումը իր հարկային հայցերի ծանուցման և գանձման համար կիրառվող օրենքների և վարչարարական պրակտիկայի համապատասխան, եթե Կոնվենցիայով այլ բան նախատեսված չէ:

3. Պայմանավորվող Պետության իրավասու մարմնի կողմից այդպիսի հարկերի գանձման աջակցության հայցերը ներառում են այդ մարմնի հավաստիացումը, որ այդ Պետության օրենսդրությամբ այդ հարկերը վերջնականորեն որոշված են: Սույն հոդվածի նպատակներով հարկը համարվում է վերջնականորեն որոշված, երբ Պայմանավորվող Պետությունը իր ներքին օրենսդրությամբ իրավունք ունի գանձելու հարկը, և հարկատուն չունի հետագա իրավունք՝ խոչընդոտելու գանձմանը:

4. Հայցվող Պայմանավորվող Պետության կողմից ընդունված՝ Հայցատեր Պայմանավորվող Պետության հայցը կատարվում է առաջինը հիշատակված Պետության կողմից այնպես, ինչպես որ այդպիսի հայցը կվերաբերեր իր սեփական հարկերին: Հայցվող Պետությունը պարտավորված չէ ընդունել Հայցատեր Պետության հայցը, եթե վերջինս իր տարածքում չի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները իր հարկային պարտքի գանձման համար:

5. Հարկային հայցի գանձման աջակցության պահանջը ուղեկցվում է.

ա) Հայցատեր Պետությունում գանձում թույլատրող փաստաթղթի պաշտոնական պատճենով,

բ) Հայցատեր Պետությունում գանձման համար պահանջվող ցանկացած այլ փաստաթղթով և

գ) նպատակահարմարության դեպքում՝ վարչական մարմնի կամ դատարանի կողմից վերջնական որոշման պաշտոնական պատճենով:

6. Հայցատեր Պետությունում գանձում թույլատրող փաստաթուղթը պետք է ունենա նույն ազդեցությունը նաև Հայցվող Պետությունում:

7. Հարկային հայցի ներկայացման ժամկետներին վերաբերող հարցերը որոշվում են բացառապես Հայցատեր Պետության օրենսդրությամբ:

8. Աջակցության հայցի նկատմամբ Հայցվող Պետության կողմից իրականացված գանձման գործողությունները, որոնք այդ Պետության ներքին օրենսդրության համաձայն, ընդհատում կամ դադարեցնում են ժամկետների սահմանափակումները, պետք է ունենան նույն արդյունքը նաև Հայցատեր Պետության ներքին օրենսդրության շրջանակներում: Հայցվող Պետությունը այդ գործողությունները կատարելու մասին կտեղեկացնի Հայցատեր Պետությանը:

9. Հարկային հայցի աջակցության պահանջը չի ունենա որևէ նախապատվություն Հայցվող Պետությունում:

10. Սույն հոդվածի ոչ մի դրույթ չի դիտարկվում որպես պարտավորեցնող յուրաքանչյուր Պայմանավորվող Պետությանը իր սեփական հարկային պարտքերի գանձման կամ պետական քաղաքականությանը (հասարակական կարգին) հակասող վարչական միջոցառումներ իրականացնելու:

11. Պայմանավորվող Պետության իրավասու մարմնի կողմից գանձված գումարները, սույն հոդվածի համաձայն, փոխանցվում են մյուս Պայմանավորվող Պետության իրավասու մարմնին: Սակայն, եթե Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները չեն համաձայնվի այլ կերպ, հարկային պարտքի գանձման կապակցությամբ կատարված սովորական ծախսերը կրում է Հայցվող Պետությունը:

12. 26-րդ հոդվածի (Տեղեկությունների փոխանակում) 1-ին կետի դրույթները վերաբերում են ցանկացած տեղեկության, որը, սույն հոդվածի համաձայն, տրամադրվում է Պայմանավորվող Պետության իրավասու մարմնին:

13. Պայմանավորվող Պետության իրավասու մարմինը կարող է այդ Պետության հարկային հայցերի վերաբերյալ, որոնք ենթակա են կամ որոնք դեռևս ենթակա են բողոքարկման, իր իրավունքների պաշտպանման համար պահանջել մյուս Պայմանավորվող Պետության իրավասու մարմնից, որ նա կիրառի այդ Պետության օրենքներով սահմանված պաշտպանական միջոցները: Վերոհիշյալ կետերի դրույթները անհրաժեշտ փոփոխություններով կկիրառվեն նաև այդ միջոցների նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։