Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Ընդհանուր սահմանումներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Ընդհանուր սահմանումներ

1. Սույն Կոնվենցիայի նպատակներով, եթե ենթատեքստը այլ բան չի պահանջում.

ա) «Պայմանավորվող Պետություն» և «մյուս Պայմանավորվող Պետություն» տերմինները, ենթատեքստից կախված, նշանակում են Հայաստան կամ Բելգիա,

բ) «Հայաստան» տերմինը նշանակում է Հայաստանի Հանրապետություն և աշխարհագրական իմաստով օգտագործվելիս նշանակում է՝ տարածք՝ ներառյալ ներքին ջրերը, որի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը, իր ներքին օրենսդրությամբ և միջազգային իրավունքին համապատասխան, ինքնիշխան իրավունքներ և իրավասություն է իրականացնում,

գ) «Բելգիա» տերմինը նշանակում է Բելգիայի Թագավորություն և աշխարհագրական իմաստով օգտագործվելիս նշանակում է՝ տարածք, ներառյալ տարածքային ծովը և ցանկացած այլ տարածքներ ծովում և օդում, որի շրջանակներում Բելգիայի Թագավորությունը իրականացնում է իր ինքնիշխան իրավունքները և իրավասությունը՝ միջազգային իրավունքին համապատասխան,

դ) «Պայմանավորվող Պետության ձեռնարկություն» և «մյուս Պայմանավորվող Պետության ձեռնարկություն» տերմինները նշանակում են, համապատասխանաբար, Պայմանավորվող Պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն և մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն,

ե) «անձ» տերմինը ներառում է ֆիզիկական անձը, ընկերությունը և անձանց ցանկացած այլ միավորումը,

զ) «ընկերություն» տերմինը նշանակում է՝ ցանկացած իրավաբանական անձ կամ ցանկացած այլ միավոր, որը հարկման նպատակներով դիտարկվում է որպես իրավաբանական անձ,

է) «միջազգային փոխադրում» տերմինը նշանակում է՝ ծովային, գետային նավով, օդանավով, ճանապարհային կամ երկաթուղային փոխադրամիջոցով իրականացվող ցանկացած փոխադրում, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի ծովային, գետային նավը, օդանավը, ճանապարհային կամ երկաթուղային փոխադրամիջոցը շահագործվում է բացառապես մյուս Պայմանավորվող Պետությունում գտնվող վայրերի միջև,

ը) «իրավասու մարմին» տերմինը նշանակում է.

i) Հայաստանի դեպքում՝ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը և պետական եկամուտների նախարարը կամ նրանց լիազորած ներկայացուցիչը,

ii) Բելգիայի դեպքում՝ ֆինանսների նախարարը կամ նրա լիազորած ներկայացուցիչը,

թ) «ազգային անձ» տերմինը նշանակում է.

i) Պայմանավորվող Պետության քաղաքացիությունն ունեցող ցանկացած ֆիզիկական անձ,

ii) ցանկացած իրավաբանական անձ, ընկերակցություն կամ ասոցիացիա, որը Պայմանավորվող Պետության գործող օրենսդրության հիման վրա ստացել է իր այդպիսի կարգավիճակը:

2. Պայմանավորվող Պետության կողմից Կոնվենցիան ցանկացած պահի կիրառելիս դրանում չսահմանված ցանկացած տերմին, եթե ենթատեքստը այլ բան չի պահանջում, կունենա այն նշանակությունը, որը նրան տրված է այդ պահին այդ Պետության օրենսդրությամբ այն հարկերի առնչությամբ, որոնց նկատմամբ կիրառվում է Կոնվենցիան: Այդ Պետության գործող համապատասխան հարկային օրենսդրությամբ սահմանված որևէ տերմինի նշանակությունը գերակայում է այդ Պետության այլ օրենքներով այդ տերմինի համար սահմանված նշանակության նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։