Անցնել բովանդակությանը

Հոդված 8. Միջազգային փոխադրում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Միջազգային փոխադրում

1. Միջազգային փոխադրումներում ծովային, գետային նավերի, օդանավերի, ճանապարհային կամ երկաթուղային փոխադրամիջոցների շահագործումից Պայմանավորվող Պետության ձեռնարկության շահույթը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում:

2. Սույն հոդվածի նպատակներով միջազգային փոխադրումներում ծովային, գետային նավերի, օդանավերի, ճանապարհային կամ երկաթուղային փոխադրամիջոցների շահագործումից առաջացած շահույթը ներառում է, մասնավորապես.

ա) միջազգային փոխադրումներում օգտագործվող ծովային, գետային նավերի, օդանավերի, ճանապարհային կամ երկաթուղային փոխադրամիջոցների ամբողջ բազայի վրա վարձակալությունից ստացված շահույթը և դատարկ բազայի վրա ծովային, գետային նավերի, օդանավերի, ճանապարհային կամ երկաթուղային փոխադրամիջոցների ոչ կանոնավոր վարձակալությունից ստացված շահույթը,

բ) կոնտեյներների օգտագործումից կամ վարձակալության տրամադրելուց ստացված շահույթը՝ պայմանով, որ այդպիսի շահույթը լրացուցիչ կամ ոչ կանոնավոր է այն շահույթին, որին վերաբերում են 1-ին կետի դրույթները:

3. 1-ին կետի դրույթները կիրառվում են նաև միավորումում, համատեղ ձեռնարկությունում կամ միջազգային շահագործող գործակալությունում մասնակցությունից առաջացած շահույթի նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։