Հոդված 12. Որոշումների վերանայումը
Հոդված 12 Որոշումների վերանայումը
1. Ներմուծող Կողմը կարող է ցանկացած ժամանակ՝ կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման նկատմամբ հնարավոր անբարենպաստ ազդեցության վերաբերյալ նոր գիտական տեղեկատվության լույսի ներքո, հաշվի առնելով նաև մարդու առողջությանը սպառնոցող վտանգը, վերանայել և փոփոխել որոշումը կանխամտածված անդրսահմանային տեղափոխման վերաբերյալ: Այդ դեպքում տվյալ Կողմը 30 օրվա ընթացքում կտեղեկացնի որևէ ծանուցողի (նաև՝ կենսաանվտանգության` տեղեկատվություն տրամադրող հաստատությանը), որը նախօրոք տեղեկացվել է նման որոշման մեջ նշված կենդանի վերափոխված օրգանիզմի տեղափոխումների մասին, և կներկայացնի իր որոշման ընդունման պատճառները:
2. Արտահանող Կողմը կամ ծանուցողը կարող է խնդրել ներմուծող Կողմին վերանայել իր վերաբերյալ որոշումը, որը ընդունվել է 10-րդ հոդվածին համապատասխան, եթե արտահանող Կողմը կամ ծանուցողը գտնում է, որ՝
ա) տեղի է ունեցել այնպիսի հանգամանքների փոփոխություն (որը կարող է ազդել ռիսկի գնահատման արդյունքի վրա), որոնց հիման վրա ընդունվել է որոշումը, կամ
բ) ի հայտ է եկել համապատասխան լրացուցիչ գիտական կամ տեխնիկական տեղեկատվություն:
3. Ներմուծող Կողմը գրավոր կպատասխանի այդ խնդրանքին 90 օրվա ընթացքում և կներկայացնի որոշման ընդունման պատճառները:
4. Ներմուծող Կողմը, իր հայեցողությամբ, կարող է խնդրել ռիսկի գնահատում հետագա ներմուծումների համար: