Անցնել բովանդակությանը

Հոդված 9. Ծանուցման ստացման հավաստումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9 Ծանուցման ստացման հավաստումը

1. Ներմուծող Կողմը ծանուցողին գրավոր հավաստում է ծանուցման ստացումը ստացման օրվանից 90 օրվա ընթացքում:

2. Հավաստման մեջ պետք է նշվի՝

ա) ծանուցման ստացման ամսաթիվը,

բ) արդյոք ծանուցումը prima facie պարունակո՞ւմ է 8-րդ հոդվածում նշված prima facie տեղեկատվությունը,

գ) կարելի՞ է արդյոք սկսել հետագա միջոցառումների իրականացումը ներմուծող Կողմի ներքին կանոնների կամ 10-րդ հոդվածում նշված ընթացակարգի համաձայն:

3. 2-րդ կետի «գ» ենթակետում նշված ներքին կանոնները պետք է համապատասխանեն սույն Արձանագրությանը:

4. Ծանուցման ստացումը ներմուծող Կողմի կողմից չհավաստվելը չի ենթադրում կանխամտածված անդրսահմանային տեղափոխման համար այդ Կողմի համաձայնություն:

Հոդված10 Որոշումների ընդունման ընթացակարգը

1. Ներմուծող Կողմի կողմից ընդունվող որոշումները պետք է համապատասխանեն 15-րդ հոդվածին:

2. Ներմուծող Կողմը պետք է 9-րդ հոդվածում նշված ժամանակահատվածում ծանուցողին գրավոր տեղեկացնի` արդյոք կանխամտածված անդրսահմանային տեղափոխումը կարո՞ղ է իրականացվել՝

ա) միայն ներմուծող Կողմի գրավոր համաձայնության դեպքում,

բ) 90 օրից ոչ շուտ՝ առանց հետագա գրավոր համաձայնության:

3. Ծանուցման ստացման օրվանից երկու հարյուր յոթանասուն օրվա ընթացքում ներմուծող Կողմը 2-րդ կետի «ա» ենթակետում հիշատակված իր որոշման մասին գրավոր կտեղեկացնի ծանուցողին և կենսաանվտանգության տեղեկատվություն տրամադրող հաստատությանը.

ա) թույլատրել ներմուծումը որոշակի պայմաններով կամ առանց դրանց` ներառյալ այն, թե ինչպես է կիրառվելու որոշումը նույն կենդանի վերափոխված օրգանիզմի հետագա ներմուծումների նկատմամբ,

բ) արգելել ներմուծումը,

գ) պահանջելով համապատասխան լրացուցիչ տեղեկատվություն՝ համաձայն իր ներքին կանոնների կամ I հավելվածի: Ներմուծող Կողմի պատասխանի ժամկետները սահմանելիս հաշվի չի առնվում այն օրերի քանակը, որոնց ընթացքում ներմուծող Կողմը սպասում է համապատասխան լրացուցիչ տեղեկատվության, կամ

դ) տեղեկացնում է ծանուցողին այն մասին, որ սույն կետում նշված ժամկետները երկարաձգվում են որոշակի ժամանակահատվածով:

4. Բացի այն դեպքից, երբ առկա է բացարձակ համաձայնություն, 3-րդ կետում նշված որոշման մեջ պետք է նշվեն դրա ընդունման հիմքում ընկած պատճառները:

5. Եթե ներմուծող Կողմը ծանուցման ստացման օրվանից երկու հարյուր յոթանասուն օրվա ընթացքում չի տեղեկացնում իր որոշման մասին, դա չի նշանակում համաձայնել կանխամտածված անդրսահմանային տեղափոխման վերաբերյալ:

6. Ներմուծող Կողմում կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման նկատմամբ (հաշվի առնելով նաև մարդու առողջությանը սպառնացող վտանգը) կենդանի վերափոխված օրգանիզմի հնարավոր անբարենպաստ ազդեցության ծավալի վերաբերյալ համապատասխան ոչ բավարար գիտական տեղեկատվության և գիտելիքների պատճառով գիտական հավաստի փաստերի բացակայությունը արգելք չի հանդիսանում կենդանի վերափոխված օրգանիզմի ներմուծման վերաբերյալ ներմուծող Կողմի համապատասխան որոշման ընդունման համար, ինչպես նշված է վերոհիշյալ 3-րդ կետում, այդպիսի հավանական անբարենպաստ ազդեցությունից խուսափելու կամ այդ ազդեցությունը նվազեցնելու նպատակով:

7. Կողմերի կոնֆերանս հանդիսացող հանդիպումը իր առաջին նիստի ժամանակ համապատասխան ընթացակարգերով և մեխանիզմներով որոշում կընդունի դյուրացնել ներմուծող Կողմի կողմից որոշման ընդունումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։