Հոդված 15. Ռիսկի գնահատումը
Հոդված 15 Ռիսկի գնահատումը
1. Սույն Արձանագրության համաձայն իրականացվող ռիսկի գնահատումը կկատարվի գիտականորեն հիմնավորված ձևով՝ համաձայն III հավելվածի և հաշվի առնելով ռիսկի գնահատման ընդունված մեթոդները: Ռիսկի նման գնահատումները կհիմնվեն առնվազն 8-րդ հոդվածին համապատասխան տրված տեղեկատվության և այլ առկա գիտական տվյալների վրա՝ որոշելու և գնահատելու համար կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման նկատմամբ կենդանի վերափոխված օրգանիզմների հնարավոր անբարենպաստ ազդեցությունը, հաշվի առնելով նաև մարդու առողջությանը սպառնացող վտանգը:
2. Ներմուծող Կողմը կապահովի, որ 10-րդ հոդվածի համաձայն որոշումներ ընդունելու համար անցկացվի ռիսկի գնահատում: Նա կարող է արտահանողից պահանջել ռիսկի գնահատման անցկացում:
3. Ռիսկերի գնահատման իրականացման հետ կապված ծախսերը կրում է ծանուցողը, եթե ներմուծող Կողմը այդպիսի պահանջ է ներկայացնում: