Անցնել բովանդակությանը

Հոդված 13. Պարզեցված ընթացակարգ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13 Պարզեցված ընթացակարգ

1. Ներմուծող Կողմը կարող է՝ պայմանով, որ սույն Արձանագրության նպատակներին համապատասխան կիրառվել են համապատասխան միջոցներ կենդանի վերափոխված օրգանիզմների կանխամտածված անդրսահմանային անվտանգ տեղափոխումը ապահովելու համար, սույն Արձանագրության նպատակներին համապատասխան, կենսաանվտանգության` տեղեկատվություն տրամադրող հաստատությանը նախապես հայտնել.

ա) այն դեպքերի մասին, երբ կանխամտածված անդրսահմանային տեղափոխումը դեպի իր տարածք կարող է կատարվել միևնույն ժամանակ, երբ այդ տեղափոխման մասին ինքը ծանուցվել է,

բ) կենդանի վերափոխված օրգանիզմների այն ներմուծումների մասին, որոնք ազատվում են նախապես հիմնավորված համաձայնության ընթացակարգից:

Վերոհիշյալ «ա» ենթակետի ծանուցումները կարող են կիրառվել դեպի միևնույն Կողմը իրականացվող հետագա նմանատիպ տեղափոխումների նկատմամբ:

2. 1-ին կետի «ա» ենթակետում նշված ծանուցումներում պարունակվող՝ կանխամտածված անդրսահմանային տեղափոխության վերաբերյալ տեղեկատվությունը պետք է լինի այն տեղեկատվությունը, որը նշված է I հավելվածում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։