Անցնել բովանդակությանը

Հոդված 22. Հնարավորությունների ստեղծումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22 Հնարավորությունների ստեղծումը

1. Կողմերը, մարդկային ռեսուրսների և կենսաբանական անվտանգության, այդ թվում՝ կենսատեխնոլոգիայի ոլորտում կազմակերպչական հնարավորությունների զարգացման և/կամ ամրապնդման շրջանակներում կհամագործակցեն այնքանով, որքանով դա անհրաժեշտ է զարգացող երկրներ հանդիսացող Կողմերում, մասնավորապես, առավել թույլ զարգացած երկրներում կամ զարգացող փոքր կղզի-պետություններում և անցումային տնտեսությամբ Կողմեր հանդիսացող երկրներում սույն Արձանագրությունը արդյունավետ իրականացնելու համար (այդ թվում` առկա գլոբալ, տարածաշրջանային, ենթատարածաշրջանային, ազգային հաստատությունների և կազմակերպությունների և, անհրաժեշտության դեպքում, մասնավոր սեկտորի ներգրավմանը աջակցելու միջոցով):

2. Համագործակցության ոլորտում 1-ին կետի նպատակների իրականացման համար կենսաանվտանգության ոլորտում հնարավորություններ ստեղծելիս ամբողջապես հաշվի են առնվում զարգացող երկիր հանդիսացող Կողմերի, մասնավորապես, առավել թույլ զարգացած երկրների և զարգացող փոքր կղզի-պետությունների կարիքները, կապված ֆինանսական ռեսուրսների, տեխնոլոգիայի մատչելիության ու փոխանցման և know-how-ի հետ, Կոնվենցիայի համապատասխան դրույթներին համապատասխան: Կախված յուրաքանչյուր Կողմի տարբեր պայմաններից, հնարավորություններից և պահանջներից՝ հնարավորությունների ստեղծմանն ուղղված համագործակցությունը ընդգրկում է գիտական և տեխնիկական կադրերի պատրաստումը կենսատեխնոլոգիայի պատշաճ և անվտանգ օգտագործման, կենսաանվտանգության շահերից բխող ռիսկերի գնահատման և ռիսկերի կարգավորման ուղղությամբ, ինչպես նաև կենսաանվտանգության ոլորտում տեխնոլոգիական և կազմակերպչական հնարավորությունների ընդլայնումը: Անցումային տնտեսությամբ երկրներ հանդիսացող Կողմերի պահանջները նույնպես ամբողջությամբ հաշվի կառնվեն կենսաանվտանգության ոլորտում նման հնարավորությունների ստեղծման դեպքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։