Հոդված 26. Սոցիալ-տնտեսական նկատառումներ
Հոդված 26 Սոցիալ-տնտեսական նկատառումներ
1. Կողմերը սույն Արձանագրության կամ վերջինիս իրականացման իրենց ներքին միջոցառումների շրջանակներում ներմուծման վերաբերյալ որոշում մշակելիս, իրենց միջազգային պարտականությունների համաձայն, կարող են հաշվի առնել սոցիալ-տնտեսական նկատառումները, որոնք պայմանավորված են կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման նկատմամբ կենդանի վերափոխված օրգանիզմների ազդեցությամբ, հատկապես տեղի համայնքների նկատմամբ կենսաբանական բազմազանության ազդեցության գնահատմամբ:
2. Կողմերը խրախուսվում են համագործակցել կենդանի վերափոխված օրգանիզմների ցանկացած, մասնավորապես, տեղի համայնքների նկատմամբ ունեցած սոցիալ-տնտեսական ազդեցությունների վերաբերյալ, գիտական հետազոտությունների անցկացման և տեղեկատվության փոխանակման ոլորտում: