Անցնել բովանդակությանը

Հոդված 23. Հանրության իրազեկությունը և մասնակցությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23 Հանրության իրազեկությունը և մասնակցությունը

1. Կողմերը՝

ա) կաջակցեն և կնպաստեն հանրության իրազեկմանը, կրթմանը և մասնակցությանը կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման հետ կապված կենդանի վերափոխված օրգանիզմների անվտանգ փոխադրման, վերամշակման և օգտագործման վերաբերյալ` հաշվի առնելով նաև մարդու առողջությանը սպառնացող վտանգը: Այս դեպքում Կողմերը, ըստ անհրաժեշտության, կհամագործակցեն այլ պետությունների և միջազգային մարմինների հետ,

բ) ջանքեր են գործադրում, որպեսզի հանրության տեղեկացման և կրթության գործընթացը ընդգրկի տեղեկատվության մատչելիությունը այն կենդանի վերափոխված օրգանիզմների վերաբերյալ, որոնք կարող են ներմուծվել սույն Արձանագրության համապատասխան:

2. Կողմերը, իրենց համապատասխան օրենսդրությանը համապատասխան, կխորհրդակցեն հանրության հետ կենդանի վերափոխված օրգանիզմների վերաբերյալ որոշումների ընդունման ընթացքում և հանրությանը կտրամադրեն այդ որոշումների արդյունքները՝ ապահովելով տեղեկատվության գաղտնիության պահպանումը՝ 21-րդ հոդվածին համապատասխան:

3. Յուրաքանչյուր Կողմ ջանքեր կգործադրի՝ ապահովելու համար իր երկրի հանրության իրազեկումը կենսաանվտանգության` տեղեկատվություն տրամադրող հաստատությանը հասանելիության միջոցների վերաբերյալ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։